ՄՐՑՈւՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՎԵՐԱԾՆՎՈՂ ԳՅՈւՄՐԻՈւՄ

14

Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում նկատելի աժիոտաժ էր: Գարնանային հերթական ուրբաթը նշանավորվեց ավանդական շչակով և առավոտյան ժամը 10-ին՝ նոր էլեկտրագնացքն իր հերթական՝ ծրագրային ուղևորությունը սկսեց դեպի Գյումրի: Այս անգամ, սակայն, գնացքի ուղևորակազմը փոքր-ինչ տարբերվում էր նախորդներից: Մշտական ուղևորներ համարվող զբոսաշրջիկների, հետաքրքրասեր և վերածնվող Գյումրի այցով ոգևորված երևանցիների, շաբաթվա վերջում հայրենի քաղաք վերադարձողների հետ մեկտեղ՝ այսօր դեռ կայարանից կարելի էր նկատել երաժշտական գործիքներով «զիված» երեխաների, երիտասարդ երաժիշտների և արվեստասերների: Գնացքի ներկայացուցչական այս կազմը, որը կարծում եմ կպահպանվի ևս 1-2 շաբաթ, պայմանավորված է Գյումրիում արդեն 10-րդ տարին անընդմեջ անցկացվող «Վերածնունդ» երաժշտական մրցույթ-փառատոնով:

gyumri2

Ապրիլի 5-ին մեկնարկած փառատոնը Գյումրիում է մեկտեղել երեք հազարից ավելի երիտասարդ և փորձառու երաժիշտների՝ Հայաստանի տարբեր ծայրերից և արտերկրից: Մրցույթի աշխարհագրական շառավիղն այս տարի ավելի է ընդարձակվել: Փառատոնի 8 անվանակարգերում մասնակցելու են կատարողներ 37 երկրներից: Ըստ կազմակերպիչների, ամենանսպասելին ազգությամբ թուրք մի երաժշտի մասնակցության ցանկությունն էր: Առավել անակնկալն այն է, որ նա ցանկություն է հայտնել  հանդես գալ հայկական դուդուկի կատարմամբ: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի մասնակիցների մեջ գերակշռում են երիտասարդները:

gyumri

Ամենաերիտասարդ մասնակիցների հինգ տարեկանը հազիվ էր բոլորել: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ժյուրիի անդամները՝ երաժշտական արվեստի փորձառու ներկայացուցիչները պարբերաբար վարպետության դասեր են տալիս փառատոնի երիտասարդ մասնակիցներին՝ հղկելով նրանց կատարողական վարպետությունն ու ավելացնելով ոգևորությունը:Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի նախաձեռնությամբ ստեղծված : «Վերածնունդ» երաժշտական մրցույթ-փառատոնը՝ հանրապետական մակարդակից վերաճեց միջազգային ուշագրավ միջոցառման: Փառատոնին զուգահեռ այս տարի առաջին անգամ՝կազմակերպվել է նաև կերպարվեստի աշխատանքների ցուցադրություն:

gyumri3

Մշակութային վերածնունդը խորհրդանշող այս փառատոնը նպատակն ունի խթանելու դասական, ազգային երաժշտության հանդեպ հանրային ուշադրությունը, տարբեր տարիքի, ազգային պատկանելության երաժիշտ-կատարողների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի մշակութային ժառանգությանը: Փառատոնին մասնակցությունը պատանիների և երիտասարդ կատարողների համար լավ հնարավորություն է, մրցակցային հարթակ, որտեղ նրանք կարող են իրենց ուժերը փորձել, նոր հմտություններ զարգացնել և նոր ընկերներ ձեռք բերել:  Փառատոնը յուրօրինակ նշանակություն ունի հենց Գյումրի քաղաքի համար: Այն խթանում է քաղաքի ռիթմը և օգնում անցյալի արհավիրքից դեռ ամբողջովին չապաքինված քաղաքին մշակութային վերածնունդ ապրել:

gyumri5

Փառատոնը  կազմակերպվել է՝ ՀՀ մշակույթի նախարարության, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի համատեղ ջանքերով:

ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈւՅՑ

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

ԱՊՐԻԼԻ 10

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԴՈՒԵՏ                                     

ԵՊԿ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ԱՊՐԻԼԻ 10

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ                                       

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

ԿԵՆՏՐՈՆ

ԱՊՐԻԼԻ 11

ԽՈՐԵՈԳՐԱՖԻԿ ԱՐՎԵՍՏ                                    

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

ԿԵՆՏՐՈՆ

ԱՊՐԻԼԻ 11

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ                                                     

Վ. ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎ. ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ

ԹԱՏՐՈՆ

ԱՊՐԻԼԻ 15

Արարատ Սահակյան 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register