ՖՈւՏԲՈԼԻՍՏՆԵՐ՝ ՈՐՈՆՔ ՀԱՐԿԱԴՐՈւՄ ԵՆ ԶՂՋԱԼ

Mariano-Diaz

Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց  2.5 ամիս է անցել: Իրականացված տեղափոխությունների վերաբերյալ որոշակի կարծիք կազմելու համար, սակայն, այդքանն էլ բավարար է: Ստորև կանդրադառնանք ֆուտբոլիստների այն հնգյակին, որոնց տրանսֆերները թեպետ  խոստումնալից չէին դիտարկվում, սակայն անցած ամիսների ընթացքում իրենց փայլուն խաղով վերջիններս հիացրել են նոր ակումբների երկրպագուներին:

Մաքսիմիլյան Ֆիլիպ – «Ֆրայբուրգից»` Դորտմունդի «Բորուսիա»՝ 15 միլիոն եվրոյի դիմաց: Դորտմունդի «Բորուսիան» Ուսման Դեմբելեի տրանսֆերը «Բարսելոնային» վաճառեց իր կամքից անկախ: Ֆրանսիացի երիտասարդն ինքը՝ օգոստոսին իր գործադուլով ստիպեց «Բորուսիային» վաճառել տրանսֆերը: Գործարքից հետո Դեմբելեին փոխարինող գտնելու անհրաժեշտություն առաջացավ: Այդ բացը լրացնելու առաքելությանը լծվեց գերմանացի երիտասարդ հարձակվող Մաքսիմիլյան Ֆիլիպը: Նա առայժմ հրաշալի է դրսևորում իրեն: Այս ընթացքում նա դարձել է 5 գոլի հեղինակ և 12 անգամ խաղընկերներին դուրս է բերել հարվածային դիրք:

Maximilian-Philipp

Մարիանո Դիազ – «Ռեալից»` «Լիոն»՝ 8 միլիոն եվրոյի դիմաց: Մադրիդյան ակումբը ամռանն ազատվեց մի շարք խաղացողներից, որոնց թվում էր նաև 24-ամյա Մարիանոն: Իսպանական ակումբը տրանսֆերն իրականացնելիս պայմանագրում անգամ առաջնահերթ հետ գնման կետ չի ներառել: Սակայն Դիազը պարզապես հիացրել է ֆրանսիական ակումբի երկրպագուներին` 12 խաղում դառնալով 9 գոլի հեղինակ:

Mariano-Diaz

Սիմոնե Ձաձա – «Յուվենտուսից»` «Վալենսիա»՝ 16 միլիոն եվրոյի դիմաց: Անցած մրցաշրջանում «Վալենսիայում» վարձավճարով հանդես եկող Ձաձան 20 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ: Այս մրցաշրջանում անցկացված 11 խաղում 26-ամյա իտալացին դարձել է 9 գոլի հեղինակ: Նրան «Լա լիգայում» գերազանցում է միայն Լեո Մեսսին: Եվս մեկ հետաքրքիր վիճակագրություն` երբ Ձաձան գոլի հեղինակ է դառնում, «Վալենսիան» հաղթում է:

Simone-Zaza

Գոնսալու Գեդեշ – «ՊՍԺ»-ից` «Վալենսիա», վարձավճարով: Գեդեշն ընդամենը 20 տարեկան է: Երբ «ՊՍԺ»-ն ռեկորդային գումարով ձեռք բերեց Նեյմարին, խաղային ժամանակ ստանալու համար նա լքեց ակումբը: Այս երկու ամսվա ընթացքում Գեդեշն այնպիսի փայլուն խաղ է ցուցադրել, որ «ՊՍԺ»-ում սկսել են մտածել ժամկետից շուտ` հունվարին, խաղացողին վերադարձնելու մասին, իսկ «Ռեալում» սկսել են նրան դիտարկել որպես Գարեթ Բեյլի հնարավոր փոխարինող: Պորտուգալացի եզրայինը երեք գոլի հեղինակ է դարձել, 16 անգամ հարվածային դիրք է դուրս բերել խաղընկերներին:

GettyImages-481310750_croped

Պաուլինյո – «Գուանչժու Էվերգրանդ»-ից` «Բարսելոնա»՝ 40 միլիոն եվրոյի դիմաց: Պաուլինյոն դժվար պահի հայտնվեց «Բարսելոնայի» կազմում: Նեյմարի հեռանալուց հետո երկրպագուները համացանցում հեգնում էին` աշխարհի լավագույն խաղացողներից մեկի վաճառքից հետո «Բարսելոնան» անհավանական մեծ գումարով գնել է 29-ամյա ֆուտբոլիստ Չինաստանի առաջնությունից: Պաուլինյոն որևէ կերպ չպատասխանեց երկրպագուներին, նա պարզապես քրտնաջան աշխատում էր: Ակումբի կազմում երկրորդ խաղում նա խաղավերջում «Խետաֆեի» դարպասը խփած հաղթական գոլի  հեղինակ դարձավ, որից հետո նրա հանդեպ վերաբերմունքը փոխվեց: Այժմ բոլորն են խոստովանում` Պաուլինյոն ֆիզիկապես ամուր, երկրորդ հարկում վստահ գործող այն խաղացողն էր, որի կարիքը ներկա «Բարսելոնան» շատ ուներ:

Paulinho

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register