ՖԻՖԱ-Ի ՌԵՅՏԻՆԳ. ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՊԱՏՎԱՎՈՐ» 101-ՐԴ ՏԵՂՈւՄ Է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի հավաքականների թարմացված վարկանիշային ցանկը, որը գլխավորում է Բելգիայի ընտրանին: Աշխարհի գործող չեմպիոնը՝ Ֆրանսիան, երկրորդ տեղում է այժմ, եռյակն եզրափակում է Բրազիլիան:
Տասնյակն ունի այսպիսի տեսք՝
# Հավաքական Վարկանիշ 1. Բելգիա 1733 2. Ֆրանսիա 1729 3. Բրազիլիա 1669 4. Խորվաթիա 1635 5. Անգլիա 1619 6. Ուրուգվայ 1617 7. Պորտուգալիա 1616 8. Շվեյցարիա 1598 9. Իսպանիա 1594 10. Դանիա 1584
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջին ամսում հակասական ելույթներ ունեցավ. նախ մեր թիմը սեփական հարկի տակ պարտվեց(0:1) Ջիբրալթարի հավաքականին(ընդ որում՝ 34 հազար բնակչություն ունեցող գաճաճ այս երկրի ֆուտբոլի հավաքականի համար ընդհանրապես առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում): Խայտառակ պարտությունից մի քանի օր անց մերոնք ջախջախեցին(4:0) Մակեդոնիայի ընտրանուն:
Արդյունքում՝ վարկանիշային ցանկում մեր թիմը 100-րդ հորիզոնականից նահանջել է 101-րդ հորիզոնական: 2015 թվականից սկսած, երբ մեր թիմը աննախադեպ ցածր(123) հորիզոնականում էր հայտնվել, սա ամենացածր արդյունքն է:
Ազգերի լիգայում մեր խմբի մրցակիցներից՝ Մակեդոնիայի հավաքականը 68-րդ տեղում է, Լիխտեյնշտեյնը՝ 182-րդ, իսկ Ջիբլարթարը «Հանրապետականում» պատմական հաղթանակ տանելուց հետո, սեփական հարկի տակ հաղթեց նաև Լիխտեյնշտեյնին և այժմ 198-րդ հորիզոնականից բարձրացել է 190-րդ հորիզոնական:
Վարկանիշային ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Գարեգին Ալեքսանյան