ՖԵՅՔԵՐԻ ԴԱՐ

cover

Ֆեյք նորությունները նոր երևույթ չեն. դեռևս 4000 տարի առաջ բարձրաստիճան պաշտոնյաները դիմում էին ստի օգնությանը: Պատերազմական իրավիճակներում կամ քաղաքականության մեջ նրանք փոփոխում էին փաստերը՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Միջին դարերում կեղծ լուրերը մանիպուլյացիայի գործիք էին իշխանավորների համար:

Կեղծ լուրերը և ալտերնատիվ փաստերը հիմա բավականին արդիական են, տարածվում են սոցիալական ցանցերում, իսկ առավել հաճախ օգտագործվում են քաղաքականության մեջ: Բայց ինչպես ասեցինք՝ նպատակային սուտը նորություն չէ:

Դեռևս Ռամզես 2-րդ փարավոնը մ.թ.ա. 1274թ. խեթերի հետ պատերազմի ժամանակ պարտություն է կրում, սակայն վերադառնալով Եգիպտոս՝ նա իրեն հայտարարում է հաղթող ևպատմության համար թողում իրադարձությունների իր տարբերակը:

Վաղ միջնադարում կաթոլիկ եկեղեցին, հիմնվելով նվիրատվության վկայագրի վրա, ձեռք բերեց Վատիկանը: Վկայագիրը կեղծ էր, սակայն ասվում էր, որ Կոնստանտին կայսրն է այն տվել եկեղեցուն դեռևս 400 տարի առաջ:

1475 թվականին իտալական Տրենտո քաղաքում ֆրանսիսկական քարոզիչներից մեկը լուր տարածեց, թե հրեաները գողանում են երեխաներին և խմում նրանց արյունը: Այս խոսակցություններն այնքան արագ տարածվեցին, որ հրեաներին սկսեցին տանջանքների ենթարկել, արգելել մուտքը քաղաք: Չնայած այդ խոսքերը հերքվեցին Հռոմի պապի կողմից, բացասական վեաբերմունքը հրեաների հանդեպ չանցավ:

Կեղծ նորությունների տարածումը նվազեց 19—րդ դարում, երբ լրագրողները մեդիայի կոդեքսի նման բան մշակեցին: New York Time-ը սկսեց ֆաքթչեքինգ (փաստերի ստուգում) գաղափարը տարածել, որին միացան մյուս լրատվամիջոցները:

Չնայած կրիտիկական ժամանակաշրջաններում կեղծ նորությունների տարածումը շատացել է, կոդեքսը, այնուամենայնիվ, գործում է մինչ այսօր: Դասական մեդիայի համար աշխատելը բավականին դժվարացել է, քանի որ մեծացել է բլոգերների, սոցիալական կայքերի դերը: Այդ իսկ պատճառով հիմա բացի փաստերի խեղաթյուրումից, սկսել են օգտագործել ֆեյքերին: Չնայած մինչինտերնետյան հասարակություններում ֆեյքերի դերը ավելի մեծ էր, քանի որ ինֆորմացիայի բանավոր փոխանցումը հնարավորություն էր տալիս այն մի քիչ փոփոխել, կրճատել, ավելացնել փաստեր, դրանց կարևորությունը ներկայումս չի նվազել:

Այսօր ֆեյքերը մտել են հասարակության մեջ՝ ստեղծելով պրոպագանդայի նոր տեսակ: Եթե նախկինում այն կենտրոնացած էր, և բոլորը միաժամանակ ստանում էին նույն ինֆորմացիան, ապա ներկայումս այն նպատակաուղղված է՝ միկրոթիրախավորման շնորհիվ: Օրինակ՝ Թրամփի թիմը փորձարկումներ էր անում 50000 տարբեր հաղորդագրությունների հետ, որոնցից ընտրում էին ամենաշատ ընտրողներ գրավողները և շահարկում:

Ֆեյքերը, ինչպես ժամանակին բամբասանքը, կառուցված են այնպես, որ բավարարեն ընթերցողների հետաքրքրությունները, քանի որ միայն այդ դեպքում տարածում կստանան: Ֆեյքերը իրենց ներկայացնում են ծանոթների, ընկերների կողմից, որպեսզի հնարավորություն ունենան ներթափանցել այնտեղ, որտեղ անծանոթների համար մուտք չկա:

Ներկայիս սոցիալական կայքերը հնարավորություն են տալիս անձնապես հասցնել ինֆորմացիան թիրախային խմբին, քանի որ մարդու հավանած էջերի, ընկերների միջոցով կարելի է նրան «ընթերցել»: Այս գործիքից օգտվելով էլ Թրամփը կազմել էր իր նախընտրական արշավը՝ այցելել այն շրջաններ, որոնք ինչ-որ թեմայի շուրջ ավելի շատ լայքեր էին հավաքել:

Ֆեյքերը վախենալու չեն, քանի նրանք չեն օգտագործվում արդյունաբերության և համակարգի դեմ: Հակառակ դեպքում այն կարող է մեծ տեղեկատվական գետ դառնալ, ձախողել կարիերաներ, նույնիսկ ամբողջական հասարակարգեր:

Ցանկացած քաղաքական, արդյունաբերական ֆեյքի հետևում կանգնած է ոչ միայն կոնկրետ հեղինակ, այլ նաև թիրախային խումբ, ում համար այդ ֆեյքը ստեղծվել է: Այդ հասցեատերին գտնում են հատուկ ալգորիթմների շնորհիվ: Իսկ եթե անհատի վարքագծին կանխատեսում գիտնականները դեռ չեն կարողանում տալ, ապա ամբոխինը նրանք կարողանում են: Ստացվում է, որ «մեծ խաղերի» ժամանակ մարդկանց թիրախավում են որոշակի ֆեյքերի շուրջ, իսկ հետո նրանց կառավարում որպես ամբոխ:

Իրականում վտանգը գալիս է ոչ թե ֆեյքերից, այլ այն տեխնիկական համակարգից, որ նրանց ստեղծում է: Սոցիալական կայքերը ձայնի իրավունք են տվել միլիոններին, սակայն միևնույն ժամանակ նրանցից խլել են ուշադրությունը, քանի որ սոցիալ-տեխնիկական հարթակները այնքան ուժեղ են ղեկավարում, որ ոչ մեկ չի կարող թողնել իր կախվածությունը ցանցից: Հենց այս ուշադրության գրավումը և կախվածության առաջացումն էլ եղել է դիզայներների առջև դրված խնդիրը:

Ինչպես ասում է Տիրիստան Հերրիսը՝ տեխնոլոգիաները կառավարում են այն, ինչի մասին օրական մոտ 2 միլիարդ մարդ է մտածում: Ոչ մի կրոն, ոչ մի կառավարություն մարդկանց մտքերի վրա այդքան մեծ ազդեցություն չունի: Բայց մենք ունենք տեխնոլոգիական ընկերություններ, որոնց համակարգը, մարդկանց կողմից չի էլ կառավարվում: Համակարգը ինքն է որոշում, թե ինչ վիդեո խորհուրդ տա մեզ նայել, ինչ կարդալ: Ստացվում է, որ մենք կառավարվում ենք այդ համակարգի շնորհիվ:

Այսօր ինտերնետ-կախվածությունը կտրել է մարդկանց իրական կյանքից: Այդ իսկ պատճառով ֆեյքերը դառնում են իրական: Սա միշտ նման է սպորտսմենի և սիրողական մասնագետի մրցույթի: Սպորտսմենը ստեղծում է ֆեյքերին, իսկ սիրողական մասնագետը դրանց արձագանքում:

Որպես կանոն, այս ֆեյքերի համակարգը մի օր փլուզվում է, քանի որ իրականությունն ավելլի ուժեղ է: Բայց ֆեյքերի բացահայտումը իրադարձություններից հետո այդքան էլ կարևոր չէ, քանի որ ընտրությունները արդեն կայացած են լինում: Ֆեյքը, մավրի նման, իր աշխատանքը կատարում է և հեռանում:

Թարգմանեց Տիգրանուհի Գրիգորյանը 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register