ԱԱ-2018. «GOLDMAN SACHS » ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՁԱԽՈՂՈՒՄԸ

cover

Համաշխարհային ճանաչում ունեցող «Goldman Sachs» ներդրումային բանկը անցած ամիս՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, հրապարակել էր 44 էջանոց զեկույց՝ նվիրված տարվա գլխավոր մարզական միջոցառմանը: «Աշխարհի գավաթը և տնտեսությունները. 2018» զեկույցում ներկայացված մրցաշարին մասնակցող 32 թիմի բնութագրեր, այդ երկրների տնտեսական վիճակը:

Բավական յուրօրինակ կազմված (յուրաքանչյուր հավաքականի և երկրի բնութագրի վրա տարբեր հեղինակներ են աշխատել) զեկույցի սկզբնամասում կան ֆուտբոլային կանխատեսումներ, որոնք բանկի աշխատակիցներն արել են՝ ուսումնասիրելով հսկայական քանակի վիճակագրական տվյալներ և նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտ և այլն: Այնուհանդերձ «Goldman Sachs»-ի կախանատեսումներ կատարյալ ձախողվել են:

Բանկը սովորաբար ներդրումներ անելու համար է օգտագործում նման բարդ տեխնոլոգիաներ, մեխանիզմներ, սակայն այս դեպքում ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ֆուտբոլային խաղերը բավական անկանխատեսելի են: Նույնիսկ տնտեսագիտության մեջ վիճակագրությունը հնարավորություն չի տալիս հարյուր տոկոսով կանխատեսել ապագա զարգացումները, ուր մնաց՝ ֆուտբոլում:

«Goldman Sachs»-ի առանցքային կախատեսումները՝

1) Բրազիլիան 6-րդ անգամ չեմպիոն կդառնա՝ եզրափակչում հաղթելով Գերմանիային: Իրականություն՝ Բրազիլիան 1/4 եզրափակչում զիջեց Բելգիային, իսկ Գերմանիան նույնիսկ խմբից դուրս չեկավ:

2) Տանտերերը՝ Ռուսաստանի հավաքականը, կատարյալ ձախողվելու է՝ տանելով երեք պարտություն: Իրականություն՝ Ռուսաստանը ոչ միայն դուրս եկավ խմբից, այլև՝ 1/8 եզրափակչում պայքարից դուրս մղեց Իսպանիային, իսկ 1/4 եզրափակչում միայն 11 մետրանոցներով զիջեց խորվաթներին:

3) Քառորդ եզրափակչում կլինեն Գերմանիան, Բրազիլիան, Ֆրանսիան և Պորտուգալիան: Իրականություն՝ այս թիմերից միայն Ֆրանսիան էր հայտնվել լավագույն քառյակում:

Հիշեցնենք, որ ½ եզրափակիչ էին դուրս եկել Ֆրանսիա – Բելգիա(1:0) և Խորվաթիա – Անգլիա(2:1) զույգերը: Եզրափակչում Ֆրանսիան կարողացավ 4:2 հաշվով հաղթել (https://champord.am/fransian-futbplayin-bardzunqum/) Խորվաթիային:

Ուշագրավ է, որ  «Goldman Sachs»-ը արդեն 6-րդ անգամ է փորձում կանխատեսումներ անել աշխարհի առաջնությունում: Սակայն 1994 թվականից ի վեր չեմպիոնի կանխատեսումներում միայն մեկ անգամ է հաջողվել ճիշտ դուրս գալ՝ 1998 թվականին, երբ չեմպիոն դարձավ մրցաշարի տանտերը՝ Ֆրանսիայի հավաքականը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register