ՀԱՆՐԱՀԱՅՏ ՎԼՈԳԵՐԻՆ ՀԻԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

cover

Հայաստանում է հանրահայտ վլոգեր Նաս Դեյիլին (Nas Daily): Նա արդեն Հայաստանում նկարահանել է տեսանյութ, թե ինչու երբեք չի ծխում ծխախոտ, իսկ վերջերս հրապարակել է «Հայաստան՝ երկիր, որտեղ ջուրն անվճար է» անվամբ տեսահոլովակ: Այսօր արդեն Դեյիլին անդրադարձել է Հայաստանի առաջատար մարզաձևերից մեկի` շախմատի զարգացմանն և ուսուցմանը: Տեսանյութը ստացվել է մեկ րոպեի շրջանակներում, ինչպես և նրա մյուս հրապարակումները:

Հայաստանը համարվում է շախմատային գերտերություն, մեր երկիրը իր բնակչության թվի համեմատ անչափ մեծ քանակով գրոսմայստերներ ունի: Շախմատը մեծ ժողովրդավարություն է վայելում Հայաստում, իսկ ուսուցումը կազմակերպվում է բարձր մակարդակով:

«Բոլորս գիտենք, որ երեխաները շատ արագ են սովորում: Ինչ էլ սովորեն` գիտելիք է ողջ կյանքի համար: Հենց այս պատճառով ինձ ցնցեց Հայաստանում շախմատի ուսուցման մակարդակը` գիտության վրա հիմնված: Այստեղ յուրաքանչյուր երեխա սովորում է շախմատ խաղալ հենց հանրակրթական դպրոցում:

Սովորեցնում են երեխաներին` ինչպես լինել կենտրոնացված, ինչպես հաշվարկել քայլերը, զարգացնել ճանաչողական ունակությունները: Նրանցից շատերը մեծանում են, որպեսզի դառնան այնպիսի գրոսյամստեր, ինչպես Արոնյանը` մեծապես զարգացրած ճկուն մտքով:  Ամենը շնորհիվ շախմատի:

Բայց այս ամենը միայն շախմատի մասին չէ: Այն մասին է, թե ինչ ենք սովորեցնում երեխաներին: Եթե սովորեցնում ենք կարգապահություն, համբերություն, ռազմավարություն… հենց փոքր տարիքից, ապա կարող ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը գրոսմայստեր է»,-այսպես է վլոգերը եզրափակում է իր հիացական խոսքը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register