ԵՐԲ ԳԻՇԵՐԸ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ Է

1

Մայիսի 19-ին, Հայաստանում 15-րդ, իսկ Արցախում՝ 6-րդ անգամ կնշվի  «Թանգարանային գիշեր» միջոցառումը, որը հնարավորություն է տալիս մարդկանց անվճար շրջել մի շարք թանգարաններով՝ ծանոթանալով արվեստի նմուշներին։ Այն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա առաջին շաբաթ օրը:

Եվ չնայած որ այս միջոցառումը դեռ «երիտասարդ» է՝ այլ  միջոցառումների հետ համեմատ,  ամբողջ աշխարհում տարածվել է շատ վաղ՝ դեռ 1977 թվականից։ Թանգարանների միջազգայիրն օրը նշվում է  յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին, ու գեղեցիկ օրվա շնորհիվ  աշխարհի շուրջ երեսուն հազար թանգարաններ հասանելի են դառնում բոլորի համար։  Այս տարի Հայաստանի ու Արցախի թանգարաններից 116-ը միացել են տոնակատարությանը։

2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: Երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի նաև Հայաստանի Հանրապետության 100 ամյակին:

Միջոցառումների ձևաչափին համապատասխան` մայիսի 18-ին` 10:00-ից 18:00-ն, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 00:00-ն Հայաստանի և Արցախի թանգարանները անվճար բաց կլինեն հասարակության համար։  Եվ այս օրերին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև  01:00-ն: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register