ՊԱՐՏՔԵՐԻ ՆԵՐՄԱՆ ԵՎ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ, ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԿՄՇԱԿՎԻ

1

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեությանը` նշելով, որ անհրաժեշտ է մտածել ինչ-որ մի ժամանակաշրջանով այդ սարքերի գործունեությունը դադարեցնլու կամ կասեցնելու մասին: Դիմելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, Փաշինյանը նշել է.

«Կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ ենթադրաբար չեն վճարել հնարավորություն չունենալու պատճառով, և մենք պետք է մեխանիզմներ մտածենք այդ պարտքը ներելու մասին: Երկրորդ` պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ` եթե կա նման օրենսդրական հնարավորություն, նպատակահարմար կլինի մտածել ինչ-որ մի ժամանակաշրջանով դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու մասին: Եթե չկա նման օրենսդրական հնարավորություն, ապա անհրաժեշտ է կարճ ժամկետում մտածել նման հնարավորություն»:

Սպասվում է, որ առաջիկա երկուշաբթի ոստիկանապետը և արդարադատության նախարարը կոնկերտ առաջարկով կներկայան: Մինչ այդ, Փաշինյանը անդրադարձել է նաև վարորդների կողմից հոծ գծերի հետ կապված խախտումներին.

«Հոծ գծեր տրորելու համար մարդկանց տուգանելու պրակտիկան հնարավորինս արագ, եթե հնարավոր է, հենց այսօրվանից պետք է դադարեցնենք: Նախկինում էլ ասել եմ, որ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է շատ արագ կանգնեցնել», -հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register