«ՃԱՄՓՈՐԴԸ» ՆԱԵՎ «ՀԱՅՓՈՍՏԻ» ԲԱԺԱՆՄՈւՆՔՆԵՐՈւՄ

2

 Շուրջ երկու տարի և մեր թերթի հարյուրից ավելի  համար ձեռքից ձեռք ու տնից տուն է ճամփորդել՝ իր  հետ ջերմություն ու լույս տարածելով: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը  մեզ սպասում  են  ամեն երեքշաբթի, մեր գունեղ ու տաք էջերը փնտրում ավտոբուսներում, մետրոյի կայարաններում ու գրախանութներում:  Գարնանային  արևոտ  ու  պածառ  օրերին, ծաղկունքին  ընդառաջ՝ որոշել ենք մեր ընթերցողներին հանդիպել հենց դրսում՝ կանգառներում, այգիներում, փողոցներում  ու  բոլոր այն     վայրերում, որտեղ սիրում ու փնտրում են մեզ:

«Ճամփորդը» ճանապարհ է ընկնում և շտապում  օր առաջ   հանդիպել   իր ընթերցողին: Անակնկալ հանդիպումներն անպայման ձեզ դրական լիցքեր կպարգևեն, քանի որ մեր ու ձեր «Ճամփորդն» օրըստօրե  ավելի է  հասունանում, հարստանում, դառնում բազմազան  և սիրով կիսվում ձեզ հետ:

Այսուհետ «Ճամփորդ» շաբաթաթերթը,  ինչպես միշտ՝ անվճար,  կարող եք ձեռք բերել նաև  «Հայփոստի»  բաժանմունքներում: Կոմունալ ծախսերի փոստային  վճարումների, ծանրոցների ու նամակների առաքման ձեր հերթին սպասելիս՝ շաբաթաթերթը ձեզ կօգնի տանելի դարձնել սպասումը և չափսոսալ կորսված ժամանակի համար:

Մի խոսքով,  շարունակեք  ձեր ճանապարհը «Ճամփորդի» հետ ու վայելեք իրազեկ լինելու  ձեր  իրավունքը, նաև   օգտակար  տեղեկություններ  քաղեք, հաճելի հանդիպումներ ունեցեք  մեր էջերում: Մեր  թիմն  աշխատում  է սիրով  ու նվիրումով,  ու  փորձում  ձեզ միայն  դրական  լիցքեր ու   օգտակար գիտելիք փոխանցել : Միանգամայն վստահ ենք, որ միասին երկար ճանապարհ ունենք անցնելու:

1

«Ճամփորդ» շաբաթաթերթը հասանելի է լինելու հետևյալ մարզային փոստային բաժանմունքներում

  1. Արագածոտն – Աշտարակի կենտրոնական փոստային բաժանմունք
  2. Արարատ – Արտաշատի կենտրոնական փոստային բաժանմունք
  3. Արմավիր – Արմավիրի կենտրոնական փոստային բաժանմունք
  4. Գեղարքունիք – Գավառի կենտրոնական փոստային բաժանմունք
  5. Կոտայք – Հրազդանի կենտրոնական փոստային բաժանմունք
  6. ԼոռիՎանաձորի կենտրոնական փոստային բաժանմունք
  7. Շիրակ Գյումրիի կենտրոնական փոստային բաժանմունք
  8. Սյունիք Կապանի կենտրոնական փոստային բաժանմունք
  9. Տավուշ – Իջևանի կենտրոնական փոստային բաժանմունք

10 Վայոց Ձոր – Եղեգնաձորի կենտրոնական փոստային բաժանմունք

Երևանի հետևյալ փոստային բաժանմունքներում

 Աջափնյակ – Լենինգրադյան 52

  1. Դավիթաշեն – Դավիիթաշեն հ/կ, Դավիթաշեն 1 փ., տուն 13
  2. Արաբկիր – Կոմիտաս 41, Ազատության 2, Կիևյան 4
  3. Քանաքեռ-Զեյթուն – Հ. Սվաճյան 32
  4. Ավան – Մ. Խուդյակովի 38
  5. Նոր Նորք – Գայի 19
  6. ՆորքՄարաշ – Կարախանյան 33
  7. ԿենտրոնՍարյան 22, 1 հարկ, Նալբանդյան 21, Բաղրամյան 26
  8. ՄալաթիաՍեբաստիա – Սեբաստիա 78
  9. Շենգավիթ – Գարեգին Նժդեհի 7
  10. Էրեբունի – Արցախի 4 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register