ԷԼԵԿՏՈՐԱՏՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է

elektorat

2015 թվականի վերջին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների առանցքային կետը՝ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական մոդելի անցումն էր: Համակարգային այս փոփոխության փորձարկմանն ու ՀՀ ԱԺ ընտրություններին, որոնք կարող են Հայաստանի համար բեկումնային լինել, աննշան ժամանակ է մնացել: Արդեն հայտնի են կուսակցությունների գրանցման  (փետրվարի 6-16-ը) և քարոզարշավի մեկնարկի ժամկետները (մարտի 5-31-ը):

Ապրիլի 1-ին լռության օր է հայտարարված, իսկ ապրիլի 2-ին արդեն՝ տեղի կունենան ԱԺ ընտրությունները: Չնայած քարոզարշավի պաշտոնական մեկնարկը մարտին է նախատեսված, կուսակցությունները դրան սկսել են պատրաստվել շատ ավելի վաղ: Հանրության լայն հատվածին տեսանելի և քողարկված քաղաքական գործընթացներն ընթանում են անխափան: Քաղաքական լրահոսին հետևող քաղաքացին կարող է նկատել, թե հատկապես ընդդիմադիր դաշտում ինչ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը , «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետությունը»  արդեն հանդես են եկել ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու մասին: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը նույնպես պատրաստվում է համագործակցել այլ ուժերի հետ՝ կազմելով դաշինք:

ՀԱԿ խմբակցության պատգամավորը առայժմ անուններ չի նշել, սակայն ըստ տարածված լուրերի՝ դաշինք են կազմելու «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Վերջինս ղեկավարում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Դեռևս անհասկանալի է, թե ինչ խմորումներ կլինեն ԲՀԿ-ում:

«Ճամփորդը» մայրաքաղաքի փողոցներում հարցախույզ է իրականացրել՝ պարզելու համար, թե քաղաքացիները որքանով են հետևում քաղաքական այս գործընթացներին: Հանուն արդարության նշենք, որ ցրտաշունչ և անարև օրերին մարդիկ զրուցելու (ինչպես շատերը նշեցին՝ հատկապես քաղաքականությունից զրուցելու) ցանկություն չունեին: Ամենատարածված և կարճ պատասխաններն էին. «Ինչի՞ն հետևենք, եթե նույն սցենարն է լինելու», «Ոչ, չեմ հետևում», «Տանից միայն հայրիկս է հետևում»: Իրադարձություններին հետևողներից մի քանիսն էլ նշեցին, որ փոքր դաշինքներից  առանձնապես մեծ սպասելիքներ չունեն, իսկ իշխանափոխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե միավորվեն բոլոր ընդդիմադիր ուժերը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register