ԾՆՎՈ՞ ւՄ, ԹԵ՞  ԴԱՌՆՈւՄ  ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻ

2

Ամեն նոր ծնվող սերունդ  Հայաստանում՝ մեզ ավելի է  հեռացնում խորհրդային   անցյալից:Անցյալ, որ մեր ծնողների մանկությունն ու երիտասարդությունն էր   և արժեհամակարգի հիմքը։Եվ  դա հաճախ արտահայտվում է  նաև  նրանց  կյանքի  նոր փուլերում: Ծնվելով ու մեծանալով  անկախ  Հայաստանում, մենք  իբրև  մարդ  ու  քաղաքացի, ձևավորվում ենք մեկնարկային այլ պայմաններում և ամեն նոր սերնդի հետ արձանագրում, որ ավելի լավն ու առաջադեմ ենք և կարողանում ենք նախորդին  գերազանցել որակներով: Նաև սրբագրում ենք խորհրդային անցյալի հետքերը:Մենք  համեմատելու  ոչինչ  չունենք և դա   հրաշալի է. անկախ  երկրի ծնունդ ենք և  քաղաքացի: Իսկ  ինչպիսինն ենք   որպես  քաղաքացի և ընդհանրապես,  ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում  տեսնել  մեր երկրում:

Քաղաքացիական  հասարակության մասին  շատ է խոսվում, իսկ այն ձևավորողը  մեզնից  յուրաքանչյուրն է՝  իր տեսակով ու  անձնային որակներով, իր աշխարհայացքով ու վարքագծով: Մտածում եմ, որ   աշխարհագրորեն փոքր երկրում  պետք է, որ քաղաքացիական գիտակցության շատ ավելի բարձր մակարդակ  լինի, որն առօրյայում   առաջին   հերթին  պետք է արտահայտվի պարզապես սեփական  երկիրը  սրտանց   սիրելով: Ինչպես  սեփական  ծնողին,  քանի որ սիրում ենք ոչ թե այս կամ այն որակի  համար, այլ որ մերն է: Այդպես էլ երկիրն  է և մեր անվերապահ սերն  այն ուժն  է, որ երկիրը  կդարձնի այնպիսին, ինչպիսին  ուզում ենք տեսնել: Սեր, որ մեզ կտանի քայլերի, տևական  ջանքերի, որպեսզի մեր իսկ աշխատանքով մի քար ավելացնենք պետության ամրությանը:Մեծ գաղափարներն ու  գործերն  իրականում  առօրյայից են  սկսվում:Այդպես էլ սերն է: Քաղաքացու առաջին քայլը գիտակցությունն է, որ ինքն անելիք ու պարտավորություն ունի և ոչ՝ միայն  պահանջելիք: Երբ  մենք  ընտրում ենք մեր ճանապարհը՝ նախընտրած   կրթության, մասնագիտության, ապա և աշխատանքի միջոցով, ակամա  մեր քաղաքացիական քայլն ենք անում՝ լինելով հասարակության մասնիկը: Եթե մեզնից յուրաքանչյուրը  պատասխանատու  լինի իր տեղում, ուրեմն հասարակության որակն էլ ավելի լավը կլինի:

Ինձ  համար քաղաքացին  նաև  ոչ անտարբեր մարդն է: Իներտ կենսակերպով ու աշխարհայացքով  քաղաքացի չի լինում: Իսկ անտարբերությունը փողոցում նետված աղբն է, փողոցը  կարմիրի տակ անցնելը, կողքի դժվար քայլող տատիկ- պապիկին չնկատելը,  խանութում հերթ չկանգնելը և այդպիսի  շատ այլ  մանրուքներ: Ի դեպ, հաճախ եմ  տեսնում բազմազբաղ մեծերի, որ փողոցը հատում են անթույլատրելի տեղերից իրենց  հետ բառի բուն իմաստով քարշ տալով երեխաների: Իրականում  նրանք  ոչ միայն  որպես  վահան են օգտագործում սեփական երեխաներին,այլև նրանց  մեջ  կենցաղային թվացող մանրուքով  ոչնչացնում  վաղվա քաղաքացուն:

Վստահ եմ, որ այդ երեխաներն ամեն  օր և ոչ մեկ անգամ  տանը լսում են, որ երկիրը երկիր չի և մեծանում են այս ոչ երկրում հարմարվելու կամ հարմար առիթով փախչելու վճռականությամբ: Մինչդեռ   մանրուքներից  կարգուկանոնի  սովորող   քաղաքացին   նաև պահանջատեր է լինում, նաև  պատասխանատու՝ իր ու երկրի ապագայի համար: Նման   քաղաքացուց  չեն  գողանում, իր աչքի առաջ  չեն գողանում  և հաշվի են  նստում: Ուրեմն  ինչու հակառակը թույլ  տանք: Շատ է  ասվում, որ   պատերազմող  երկիր  ենք:  Պատերազմում պաշտպանվող երկիր, իսկ եթե ամուր լինենք,վաղ թե ուշ կհրաժարվեն մեր հետ գլուխ դնելուց: Կպարտադրենք: Տեսեք, թե  ինչքան անելիք ունենք,անգործությունից, սրան-նրան մեղադրելուց անդին: Ուղղակի սկզբունքային լինենք, ամեն   նոր սերնդի հետ որակ բերենք ու ամեն ինչ հրաշալի կլինի:

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register