Դոնալդ Թրամփը դժգոհում է CNN-ից

tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ վերջերս Ասիա կատարած այցելության ընթացքում համոզվել է, որ իրավացի է եղել, երբ քննադատել է CNN հեռուստաալիքի աշխատանքը: «Երբ ես Ֆիլիպիններում էի, ստիպված էի դիտել CNN հեռուստաալիքը, որը մինչ այդ ամիսներ շարունակ չէի միացրել: Հենց այդ ժամանակ ես կրկին համոզվեցի, թե որքան վատն ու «կեղծ» է այդ հեռուստաալիքը: Այն անհաջողակ է»,- գրել է Թրամփը: ԱՄՆ նախագահը պարբերաբար քննադատում է CNN-ին, ինչպես նաև ամերիկյան այն լրատվամիջոցներին, որոնք բացասաբար են խոսում իր և երկրի կառավարման իր մարտավարության մասին: Թրամփի կարծիքով՝ նրանք կեղծ լուրեր են տարածում ԱՄՆ նախագահի վարչակազմի աշխատանքի մասին:

Կուժ՝ քեզ եմ ասում, կուլա՝ դու լսի

Ճապոնական «Tsukuba Express» երկաթուղային ընկերությունը պաշտոնապես ներողություն է հայցել այն բանի համար, որ գնացքներից մեկը ճանապարհ է ընկել նախատեսված ժամանակից 20 վայրկյան առաջ: Ընկերությունը խոստովանել է, Տոկիոյից Ցուկուբա մեկնող գնացքը, աշխատակիցներից մեկի թույլ տված սխալի պատճառով երկաթուղային հարթակից 9:44:40-ի փոխարեն շարժվել է՝ 9:44:20-ին: Ճապոնիան աշխարհով մեկ հայտնի է տրանսպորտային համակարգի աշխատանքի ճշտապահությամբ:

Սաուդյան Արաբիայում պաշտոնապես թույլատրվել է յոգայով զբաղվել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները երկրի քաղաքացիներին պաշտոնապես թույլատրել են յոգայով զբաղվել ու համապատասխան արտոնագրի առկայության պարագայում զբաղվել դրա պրոպագանդմամբ: Երկրի իշխանությունները յոգան ճանաչել են մարզատեսակ: Յոգայի մարզիչ Նուֆ Մաարվալը 2005թ. ի վեր պայքարել է Սաուդյան Արաբիայում յոգայի ընդունման համար: Այնուհանդերձ՝ նրա նախաձեռնությունը հաջողության է հասել միայն երկրում լայնամասշտաբ բարեփոխումների իրականացումից հետո: 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register