Շվեդական ընկերությունը պատրաստ է վճարել անգործության համար

1

Շվեդիայի  զբոսաշրջային  գործակալության  ստորաբաժանումներից մեկը աշխատանքի է հրավիրում  «պրոֆեսիոնալ  անգործի»:  Ընկերության կայքում հրապարակված  հայտարարության  համաձայն՝ հայտին համապատասխանող թեկնածուն պետք է պատրաստ լինի ոչինչ չանել,ինչ   էլ որ պատահի: Գործատուն խոստանում է  նաև «երաշխավորված բարձր աշխատավարձ՝ ըստ աշխատանքի վրա  ծախսած  ուժերի»: Աշխատակցի պարտականությունների մեջ է մտնում՝ նստել աթոռին՝ ոտքերն ընկղմելով տաք ավազի մեջ, ննջել, կարդալ կամ լսել սիրելի երաժշտություն: Ընկերությունը չի  պարզաբանում, թե իր ինչին են պետք նման աշխատակիցները:

Կարո Փալյանին ներկայացրել են Խաղաղության նոբելյան մրցանակի

Համշենահայ կանանց «Համշենուհի» միջազգային  միության անդամները  դիմել են Նոբելյան մրցանակի հանձնաժողովին՝ առաջարկելով   Խաղաղության  նոբելյան  մրցանակ շնորհել Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Միության նախագահ Սաիդա  Օհանյանն իր ուղերձում  նշել է, որ Փայլանը, անտեսելով իր անձին ուղղված  վտանգներն  ու սպառնալիքները, կյանքը նվիրել է հայերի և Թուրքիայի բնիկ այլ ժողովուրդների իրավունքների համար պայքարին:  Հիշեցնենք, որ օրեր առաջ  Փայլանը գրավոր   առաջարկ էր ներկայացրել   խորհրդարան՝ պոլսահայ  լրագրող, Ստամբուլում հրատարակվող  հայալեզու «Ակօս» թերթի   հիմնադիր և  գլխավոր խմբագիր  Հրանտ  Դինքի մահվան սպանությունն  ուսումնասիրող հատուկ հանձնաժողով կազմելու առաջարկով:

 ԱՄՆում բանտից փախած բանտարկյալը վերադարձել  է բեռ ու բարձով…

ԱՄՆ-ի  Տեխաս  նահանգի  Ջեֆերսոն  շրջանի  դաշնային  բանտի   կալանավորներից մեկին՝ ուտելիքի տոպրակները ձեռքին բանտի տարածք վերադառնալիս ձերբակալել են: Ոստիկաններին տեղյակ է պահվել, որ բանտարկյալներից մի քանիսը պարբերաբար փախչում   են հարևանությամբ  գտնվող ռանչոյի տարածք  և այնտեղից  կալանավայր վերադառնում ինչ-որ ապրանքներ ձեռքներին : Վաղօրոք զգուշացված ոստիկանները դեպքի վայրում ձերբակալել են «փախստական» կալանավորին՝ 25-ամյա դալլասցի Ջոշուա  Հանսենին: Նրա սպորտային պայուսակում ոստիկանները հայտնաբերել են երեք շիշ բրենդի, մեկ շիշ վիսկի, մի քանի   տուփ ծխախոտ  և մեծ քանակությամբ տնական ուտեստ՝ տապակած հավ և նրբերշիկ: Ձերբակալված Հանսենը  վերադարձել  է բանտ:

 Չինաստանում կլոնավորել են աշխարհի առաջին կապիկներին

Չինաստանում 6-8 շաբաթ  առաջ  լույս աշխարհ են  եկել աշխարհում  առաջին կլոնավորված կապիկները: Երկարապոչ երկու միանման կապիկները կլոնավորվել են նույն տեխնիկայով, ինչ Դոլլի անունով հայտնի ոչխարը: Տեխնիկայի կատարելագործումը ավելի իրատեսական է դարձնում մարդ արարածի  կլոնավորման  հնարավորությունը: Առավել  իրատեսական է դիտարկվում կապիկների կլոնավորման լաբորատորիա  ստեղծելու գաղափարը, որն առավել օգտակար կլինի  գիտական և  բժշկությանն  առնչվող հետազոտությունների առումով: Դա  հնարավորություն կընձեռի ուսումնասիրություններ կատարել  գենետիկական փոփոխությունների ոլորտում: Նորածին կապիկներին անվանել են Չժուն-Չժուն և  Հուա- Հուա:  Կենդանիները  գենետիկորեն  նույնն են: Այս  կապիկները, ընդհանուր  առմամբ, տարբեր տեխնիկայով  իրականացված  79  տարբեր փորձերից հետո ստացված հաջող նմուշներն են:

Նոր երկաթգիծ՝ 9 ժամում

Չինացիները բազմիցս են  աշխարհին  զարմացրել  շատ  կարճ  ժամանակահատվածում  մեծածավալ աշխատանք կատարելու իրենց  ունակությամբ: Շահագործման  պատրաստ հյուրանոց՝ ընդամենը 10 օրում, արևային պանելներից ճանապարհ՝ 10 ամսում, աշխարհում  ամենաերկար  ապակյա  կամուրջը՝ 2  տարուց  էլ  քիչ ժամանակամիջոցում: Այժմ  էլ չինացիներին  հաջողվել է արագ  աշխատանքի հերթական  ռեկորդը սահմանել. Լունյան  քաղաքում ընդամենը  մի  քանի  ժամում  երկաթգիծ է կառուցվել: Հունվարի 19-ի երեկոյան մեկնարկած շինարարական  աշխատանքներին 1.500  բանվոր է մասնակցել,որոնց  տրամադրության  տակ է եղել 23  էքսկավատոր  և 7 շինարարական  գնացք: Նրանք պետք է 3 խոշոր, բայց արդեն հին երկաթգծերը միացնեին նոր գծին: Հետաքրքրական  է, որ  մեկ գիշերվա ընթացքում  չինացիները ոչ  միայն  փռել են երկաթգիծը, այլև  տեղադրել  լուսացույցներն  ու տրանսպորտի  տեղաշարժի վերահսկման  միջոցները: Նրանք  աշխատանքն  ավարտել  են  հունվարի 20-ի լուսադեմին՝ շինարարության վրա  ծախսելով ընդամենը 9  ժամ:  Շինարարական աշխատանքներն  իրականացրած ընկերության  ներկայացուցչի  տեղեկացմամբ՝ իրենց հաջողվել է գործը նման կարճ ժամանակահատվածում ավարտել՝ աշխատանքի ճիշտ կազմակերպման շնորհիվ: Բանվորները բաժանվել են 7 խմբի, ինչը թույլ է տվել աշխատել 7 տարբեր ուղղությունով:

Եվրոպայի ամենագեղեցիկ բուհը

Եվրոպայի  ամենագեղեցիկ  բուհ է ճանաչվել իտալական  Բոլոնիայի համալսարանը: «Times   Higher Education»-ի  կազմած  վարկանշային  աղյուսակով  այն այնամենագեղեցիկն է ճանաչվել ողջ Եվրոպայի տարածքում առկա բարձրագույն ուսումնական  հաստատությունների  շրջանում՝ ճարտարապետության,  պատմության  և  մշակույթի  տեսանկյունից:  Երկրորդ հորիզոնականում  հայտնվել է իսպանական  Սալամանկայի  համալսարանը, երրորդում՝  պորտուգալական  Կոիմբրայի  համալսարանը: Ցանկի հեղինակները նշել են, որ համալսարանի գլխավոր կառույցի աշտարակը զարդարում  է 57 մետր  երկարությամբ  ձողը՝ 12  տոննա  կշռող աստղով, իսկ միջանցքները  փակ են  լայն  հանրության  համար  և  պահպանում  են խորհրդավորության  շունչը: Բոլոնիայի  համալսարանը  նաև  Եվրոպայի անընդմեջ գործող հնագույն համալսարանն է:  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register