Անգլիայում եկեղեցիները գյուղերին Wi-Fi են բաժանելու

1

Աշխարհն անցած շաբաթ

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու Անգլիկանյան եկեղեցին պայմանագիր են կնքել, համաձայն որի եկեղեցիների զանգակատները հետայսու օգտագործվելու են ինտերնետ ապահովելու համար։ Պայմանավորվածությունը նպաստելու է ինտերնետի տարածվածությանը փոքր համայնքներում։ Գյուղերում  ներկա պահին գործում է շուրջ 10 հազար եկեղեցի։ Պայմանագրերը կնքվելու են տեղական առաջնորդարանների և մասնավոր օպերատորների միջև: Եկեղեցիների կտուրներին ու զանգակատներին Wi-Fi  և լայնաշերտ ինտերնետի ցրիչ սարքեր են տեղադրվելու։ Ծրագրին արդեն միացել է մոտ 120 եկեղեցի։

Սալոնիկում հնագույն քաղաք է հայտնաբերվել

Հունաստանի Սալոնիկ քաղաքում իրականացվող մետրոյի  շինարարական  աշխատանքների ժամանակ՝ անտիկ քաղաք, Աֆրոդիտեի  քանդակը և մոտ 300.000 հնագիտական գտածո է հայտնաբերվել: Մակեդոնիայի արքա Կասանդրի իշխանության գալու  ժամանակաշրջանին (մ.թ.ա 316թվական) վերագրվող քաղաքում հռոմեական դարաշրջանի գերեզմանոց, արևելյան նեկրոպոլիս, քաղաքային բաց տարածություն է հայտնաբերվել, որում երևում   է քաղաքի  հատակագիծը: 2006 թվականին  Սալոնիկում մեկնարկած մետրոյի կառուցման աշխատանքները հետաձգվել էին՝ հնագիտական աշխատանքների և գտածոների ուսումնասիրության պատճառով:2016   թվականին  մետրոյի կառուցման ընթացքում հայտանբերվել էր մ. թ. ա  5-4-րդ դարերին վերագրվող քաղաքի մի մասը:

 Քրդերը սիրիական բանակին են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ

Քրդերի ինքնապաշտպանական ջոկատները Սիրիայի կառավարական բանակի վերահսկողությանն են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ: Մասնավորապես, քրդական խմբավորումները բանակին  են հանձնել նախկինում իրենց հսկողության տակ հայտնված Ալ Հալյակ, Բաիդին, Աշ Շաֆիֆ և  Շեյխ  Հիդր շրջանները: Ակնկալվում է, որ առաջիկայում քրդերը  բանակին կփոխանցեն նաև  Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա  շրջանները: Վերոնշյալ շրջաններում  Սիրիայի դրոշի ներքո կվերսկսեն  աշխատանքը  պետական ինստիտուտները:

«Amazon»-ի հիմնադիրը մեխանիկական ժամացույց է կառուցում, որն աշխատելու է 10.000 տարի

Համացանցային «Amazon» ընկերության   հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է մեխանիկական ժամացույցի կառուցումը, որն առանց մարդու  միջամտության աշխատելու է 10.000 տարի: «500 ֆուտ բարձրություն ունեցող ժամացույցը, որի բոլոր մասերը մեխանիկական են, գործի է դրվելու  ցերեկային և  գիշերային  ջերմաստիճանային  ցիկլերով, որոնք   սինքրոնացվելու  են կեսօրին: «10000YearClock»-ը  հավաքում են հանճարեղ Դեննի Հիլլիսը,ինչպես   նաև  Զանդեր Ռոուզը և մի ամբողջ թիմ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է գործարարը: Նախագծում Բեզոսը 42 մլն դոլար է ներդրել: Ժամացույցը կառուցվում Արևմտյան Տեխասի լեռանխորքերից մեկում:

 

Միխեիլ Սաակաշվիլիին 3 տարով արգելվել է մուտք գործել Ուկրաինա

Ուկրաինայի  Լվովի մարզի  Մոստինսկու  սահմանապահ ջոկատի   ղեկավարը՝ Վրաստանի նախկին  նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա 3  տարով արգելելու որոշում է կայացրել:Սաակաշվիլիին արգելվում է Ուկրաինա այցելել մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը: Գերատեսչությունը նշում է, որ «Միխեիլ  Սաակաշվիլիի ռեադմիսիան փետրվարի 12-ին՝ստանդարտ  ընթացակարգով իրականացվել է, քանի որ դատարանների կայացրած որոշումներից հետո՝ նա անօրինական կերպով է գտնվել Ուկրաինայի  տարածքում»: Սաակաշվիլիի փաստաբանները մտադիր են բողոքարկել ապօրինի որոշումը: Օրեր առաջ Սաակաշվիլին  հայտարարել էր Ուկրաինայի քաղաքացիությունը վերականգնելու մտադրության մասին:

Վենեսուելան շրջանառության մեջ է դրել սեփական թվային արժույթը

Վենեսուելան սկսել է թողարկել սեփական՝ «El Petro» կոչվող թվային արժույթը:  «El Petro»-ն ծնվել է, և այժմ Վենեսուելային սպասվում է լիարժեք հաջողություն և բարգավաճում»,-հայտարարել  է երկրի նախագահ   Նիկոլաս Մադուրոն: Վենեսուելայի նախագահը սեփական թվային արժույթը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտնել էր 2017 թվականի դեկտեմբերի սկզբին: Մադուրոյի վստահեցմամբ՝թվային   արժույթը կապահովվի  վենեսուելական  բնական  պաշարների՝ ոսկու, նավթի և ադամանդների առկա պաշարների միջոցով: Վենեսուելայի իշխանությունները  հույս ունեն, որ դա կօգնի հաղթահարել սոցիալ-տնտեսական ճգնաժամը:  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register