ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԿՅԱՆՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

11

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում սպառողական գների աճ է նկատվել. 10 ամսվա կտրվածքով աճը կազմում է 0.7 տոկոս: Մի շարք ապրանքատեսակների ու ծառայությունների ոլորտում գների բարձրացումն ակնհայտ է:

Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել է 3.8 տոկոսով: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց եկամուտներից առավել մեծ չափաբաժին են հանելու սննդամթերքի գնման համար, ինչը հատկապես վերջին ամիսներին դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում: Թանկացումների շուրջ քննարկումներն այնքան են թեժացել, որ օֆլայն հարթակներից տեղափոխվել են օնլայն տիրույթ. Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում է հատկապես կաթնամթերքի ու կարագի թանկացման թեման:

Սպառողական գների կտրուկ տատանում է նկատվել մի շարք սննդատեսակների մասով: 2016թ.-ի դեկտեմբերի համեմատ 9 %-ով աճելէ կովի ու հորթի մսի, 41.6%-ով խոզի մսի, 24.3%-ով՝ գառան, այծի մսի, 1%-ով թռնչամսի, 24.7 %-ով ձկան ու ծովամթերքի գները:Սպառողական ինդեքսի աճի միտումը տարբեր է կաթնամթերքի ոլորտում: Կաթի, պանրի գներն օրինակ, աճել են միջինը 0.7%-ով: Յուղերի ու ճարպերի գնաճը կազմել է 11.4%, իսկ ահա կարագի գնաճը 33.3 % է:

Չնայած նրան, որ միջազգային շուկայում վերջին 4 ամիսների ընթացքում կարագի մեծածախ վաճառքի գները նվազել են շուրջ 15.5%-ով, հայաստանյան շուկայում այդ ապրանքատեսակի գները շարունակում են մնալ կայուն բարձր: 2016թ.-ի դեկտեմբերից մինչ այժմ 13.8 %-ի չափով սպառողական գների աճ է գրանցվել կարտոֆիլի, 4.5%՝ մանկական սննդի, 2.5%՝ սուրճի, թեյի, կակաոյի, մինչև 1%՝ հանքային ջրերի, զովացուցիչ ըմպելիքի դեպքում: Ալկոհոլային խմիչքի ու ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 3.5%:

Ընդ որում, 1.7%-ով աճել է էթիլային սպիրտի, 1.6%-ով գինու, 15%-ով՝ թնդեցված գինու սպառողական գները: Տնային գործածության առարկաների ու կենցաղային տեխնիկայի ոլորտում միջինը 3%-ով աճել են կահույքի, 2-3 %-ով կահ-կարասու ու սպասքի պարագաների գները, փոխարենը արձանագրվել է գորգերի, անկողնային սպիտակեղենի գների նվազում՝ 1.5-3 %-ի չափով:

Այս տարի 2016թ.-ի դեկտեմբերի համեմատ 9.3 %-ով ավելացել է նոր ավտոմեքենաների գնման ցուցանիշը, փոխարենը նվազել է գործածված մեքենաների ու հեծանիվների սպառողական գները: Աճել է դիզելային վառելիքի սպառողական գների ինդեքսը: Աճը կազմում է 16.1%: Այս տարվա հունվար-հոկտեմբերին ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանգստի և մշակույթի ոլորտում գնաճ է արձանագրվել 3%-ի չափով:

Կրթության ոլորտում աճը կազմել է 2, ռեստորանային ու հյուրանոցային բիզնեսի ոլորտում ՝ 1.2, տրանսպորտի ոլորտում՝ 1.4, առողջապահության ոլորտում՝ 0.2%: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը սպառողական գների անկում է արձանագրել հագուստի ու կոշիկի (2.4%), կոմունալ ծառայությունների (4.8%) ոլորտներում:
Տաթևիկ Սարգսյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register