Հռոմի պապը չվերթի ժամանակ ամուսնացրել է բորտուղեկցորդներին

2

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Չիլիի չվերթի ժամանակ օդանավում ամուսնացրել է բորտուղեկցորդներ Կառլոս Չուֆարդիին և Պաուլա Պոդեստին: Երիտասարդները պատմել են, որ արդեն 8 տարի է ինչ գտնվում են քաղաքացիական ամուսնության մեջ և ունեն երկու դուստր: Նրանք նշել են, որ Սանտյագոյի եկեղեցին, որտեղ մտադիր էին պսակադրվել, 2010 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվել է: «Ցանկանո՞ւմ եք պսակադրվել, վստա՞հ եք դրանում», – փորձել է նրանցից տեղեկանալ քահանայապետը, որից հետո արդեն՝ ամուսնացրել է նրանց: Բորտուղեկցորդները պսակադրության վկայությունը ստորագրել են՝ չվերթն իրականացնող ավիաընկերության ձևաթղթի վրա:

ԱՄՆ օդանավակայաններում ծածկագիրը չհայտնելու դեպքում  հետայսու առգրավվելու են զբոսաշրջիկների գաջեթները:

Միացյալ նահանգների  օդանավակայաններում խստացվել է անձնագրային վերահսկողությունը: Անվտանգության ծառայության աշխատակիցներին ուղևորների ցանկացած գաջեթ առգրավելու լիազորություն է վերապահվել: «Ճամփորդները պարտավոր են էլեկտրոնային սարքերն ու դրանց պարունակած տեղեկատվությունը տրամադրել աշխատակիցներին, ինչը թույլ կտա ստուգել սարքն ու դրա բովանդակությունը», -ասվում է նոր կանոններում: Եթե օտարերկրացիները հրաժարվեն տրամադրել գաջեթների բովանդակությունը, նրանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել կամ սարքն առգրավվել:

 Հայտնի է բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմը

«Rotten Tomatoes» կինոռեսուրսի քննադատները կազմել են վարկանիշային աղյուսակ՝ առանձնացնելով ամենաշատ դրական արձագանքի արժանացած ֆիլմերը: Պարզվել է, որ ռեժիսոր Փոլ Քինգի «Փադինգթոնի արկածները-2» ընտանեկան կատակերգությունը դարձել է դրական արձագանքի ռեկորդակիր:  Ֆիլմին հաջորդած առաջին 164 արձագանքը դրական է եղել: «Փադինգթոնի արկածները-2»-ն առաջ է անցել «Disney»-ի՝ 1999 թվականին էկրան բարձրացած «Խաղալիքների պատմությունը-2» անիմացիոն ֆիլմից, որին հաջորդած առաջին 163 արձագանքն է դրական եղել:

 Չինաստանում կառուցվել է օդի մաքրման ամենամեծ աշտարակը:

Չինաստանում կառուցվել է օդի մաքրման համար նախատեսված աշխարհի ամենամեծ աշտարակը, որի բարձրությունը 100 մետր է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, Չինաստանն աշխարհում ամենաաղտոտված օդն ունեցող երկիրն է համարվում: ԱՀԿ-ի տվյալներով՝ օդի աղտոտվածությունն առողջությանն ամենամեծ վնասը հասցնող գործոններից է: Ամեն տարի գրանցվող 9 մահից մեկը դրան է վերագրվում: Օդի աղտոտվածությունը տարեկան 3 մլն մարդկային կյանք է խլում: Նորագույն աշտարակը կառուցվել է Շենսի նահանգի մայրաքաղաք Սիանում: Փորձարարական աշտարակը դրական ազդեցություն է ունենում օդի որակի վրա: Հետազոտությունների հեղինակների հավաստմամբ՝ աշտարակն օրական 10 մլն խորանարդ մետր մաքուր օդ է մատակարարում:

Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին:

Ռուսաստանը դիվանագիտական աջակցություն կցուցաբերի Սիրիային, որի տարածքում Թուրքիան ռազմական արշավ է սկսել: Թուրքիայի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է սիրիական Աֆրին քաղաքում քուրդ զորամիավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմարշավ սկսելու մասին: Ռուսաստանը  մտադիր է դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Սիրիային և ՄԱԿ-ում պահանջել այդ գործողության դադարեցումը:

Սուսինա Խաչատրյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register