ԾՈՎԻՑ ՈՂՋ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈւ 10 ԿԱՆՈՆ

1

Դժոխային շոգը շատերին հարկադրում է անտեսել «խնայողության ռեժիմն» ու  «սև օրվա» պահուստային միջոցները ծառայեցնել փրկության ծրագրին: Կիզիչ արևից  պատսպարվելու  նկատառումներով  մեր համերկրացիներից շատերը փրկություն են փնտրում Սևանից Միջերկրական ծով ընկած ջրային շառավղում: Նմանօրինակ հնարավորությունից  զրկվածներն էլ  արևի «անլուր» հալածանքներից  պաշտպանվում են  ներքաղաքային ու քաղաքամերձ ջրային տարածքներում: Իսկ որպեսզի հանգիստը լիարժեք ու անվտանգ լինի, խորհուրդ է տրվում բոլորին՝  դժբախտ պատահարներից խուսափելու համար պահպանել անվտանգության հիմնական կանոնները:

1. Արևահարվելուց խուսափելու համար պետք է ընտրել լողալու հարմար ամենահարմար ժամերը` առավոտյան` 8-10-ը և երեկոյան` 17-19-ը:

2. Երեխաներին պետք է մանրամասն ներկայացնել անվտանգության կանոնները:

3.Երեխաներին առանց ուշադրության պետք չէ թողնել:

4.Անծանոթ հատվածում լողալուց (ցատկելուց) առաջ  հարկ է ստուգել ջրի խորությունն ու հատակը:

5. Երբեք մի լողացեք միայնակ (հատկապես ձեր ուժերին վստահ չլինելու դեպքում):

6. Ափից շատ հեռու մի լողացեք, ձեր էներգիան  և հետդարձի ճանապարհը ճիշտ հաշվարկեք:

7. Մշտապես հիշեք, որ ոչ սթափ վիճակում լողալը կարող է ողբերգական ավարտ ունենալ:

8. Խեղդվող մարդուն անհրաժեշտ է փրկօղակ նետել և անհապաղ փրկարարներին օգնության կանչել: Եթե լավ լողորդ եք, ապա ազատվեք հագուստից, կոշիկներից և  այդ դեպքում միայն օգնության հասեք:

9. Անգիտակից մարդուն կարելի է ափ հասցնել` մազերից բռնելով:

10. Եթե զգում եք, որ խեղդվում եք, առաջին հերթին պետք է խուճապի չմատնվեք: Շրջվեք մեջքի, լայն բացեք ձեռքերը, թուլացրեք մարմինը, խորը շնչեք: Անհրաժեշտության դեպքում օգնության կանչեք:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register