ԻՆՉՊԵ՞Ս ՇՈԳԻՆ ԽՆԱՄԵԼ ՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲՈւՅՍԵՐԸ

3

Ամառային շոգ օրերը մեզ համար երբեմն անտանելի են, արի ու տես, որ բույսերը ևս զգայուն են շոգի նկատմամբ և  ամառային օրերին հատուկ հոգատարության կարիք ունեն։ Ահա մի քանի խորհուրդ՝ ծաղիկների թարմությունը և գեղեցկությունը պահպանելու համար:

1. Եթե գարնանային օրերին պետք ծաղիկները ջրում են երկու-երեք օրը մեկ անգամ, ապա ամռան օրերին արժե ծաղիկներին ջուր հասցնել ամեն օր՝ կախված շոգից և օդի չորությունից։

2. Սենյակային բույսերը ջրելու հաճախականությունն ամեն մեկի համար տարբեր է, դրա համար պետք է ուշադրություն դարձնել տվյալ բույսի հողի չորությանը, թերթիկներին՝ եթե չորություն եք նկատում, ուրեմն ջուրը բավարար չէ։

3. Բույսերն էլ տարբեր «բնավորություններ» ունեն, ըստ դրա սիրում են արև կամ իրենց ավելի լավ են զգում ստվերային հատվածում։ Բայց երբեմն արևասեր ծաղիկների համար վառող արևը ևս օգտակար չէ. չորացնում է թերթերը, տերևները, այնպես որ մասնագետները խորհուրդ են տալիս անգամ ամենա «արևապաշտ» բույսերին  շատ շոգ եղանակին փոքր-ինչ հեռու տանել պատուհանագոգից։

4. Սենյակային բույսերի հողի փխրեցումը ևս դրական կազդի նրանց վրա։ Ամսվա մեջ մեկ-երկու անգամ կարելի է կամ փոխել տարայի հողը, կամ ուղղակի մի փոքր փխրեցնել եղածը, սա կօգնի ծաղիկնեին ավելի լիաթոք շնչել ու աճել։

5. Շատ շոգ օրերին խորհուրդ չեն տալիս սենյակի նոր բարեկամներ գտնել՝ ծաղիկներ տնկել։ Քանի որ շոգի պատճառով նրանք ավելի բարդ են հարմարվում նոր իրավիճակին, հենց դրա համար էլ եթե որոշել եք ձեր գեղեցիկ բույսերին ավելացնել ևս մեկը կամ մի քանիսը, փոքր-ինչ սպասեք, շատ ավելի լավ կլինի նոր բույեր աճեցնել, ասենք, սեպտեմբերին։

6.Բույսերը նաև արտաքին խոնավեցման կարիք ունեն, մի մոռացեք ջուր ցողել նաև տերևների վրա՝ սրանով կարելի է ոչ միայն սրբել ծաղկի վրա նստած փոշին, այլ նաև  սնել անմիջականորեն հենց թերթիկները։ Եթե բույսը խոսել իմանար՝ անպայման ձեզ շնորհակալություն կհայտներ այս  բոլոր խորհուրդները պահպանելու համար։ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register