ԱՄԱՌՎԱ ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ

1

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը  ներկայացնում է՝  հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկած  «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումների ցանկը: Առաջիկա շաբաթվա ընթացքում կայանալիք միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ ստորև`

Հունիսի 23

«Ամառային ժպիտներ Արաբկիրում»

Ինչ – Մարզահամերգային զվարճալի ծրագիր, կավճանկարչություն, մրցույթներ:

Որտեղ, երբ – Վահագն Դավթյանի անվան զբոսայգի, Արաբկիր վարչական շրջան, ժամը 18:00-21:00:

«Երևանյան Բարդ»

Ինչ – Հեղինակ կատարողների երեկո

Որտեղ, երբ – Կասկադ համալիր, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն, Կենտրոն վարչական շրջան, ժամը 19:30-22:30:

Հունիսի 24

«Երևանյան գեղանկար»

Ինչ – «Երևանյան ամառ» կտավի ստեղծում՝ նկարիչների մասնակցությամբ:

Որտեղ, երբ – Մարտիրոս Սարյանի պուրակ, Կենտրոն վարչական շրջան, ժամը 11:00-16:00:

Հունիսի 30

«Խոսող խաղալիք» 4-րդ փառատոն

Ինչ – Տիկնիկների ցուցահանդես և հեքիաթի հերոսների շքերթ:

Որտեղ, երբ – Միսաք Մանուշյանի անվան պուրակ, Կենտրոն վարչական շրջան, ժամը 11:00-21:00 և 16:00-21:00:

«Ամառային հեքիաթ Դավթաշենում»

Ինչ – Համերգային ծրագիր, զվարճալի խաղեր հեքիաթի հերոսների մասնակցությամբ:

Որտեղ, երբ – Կենրոնական այգի, Դավթաշեն վարչական շրջան, ժամը 17:00-18:30:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register