ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ

IMG_3862

Բրիտանական եւ հայկական զինվորական նվագախմբերի համատեղ համերգը Երեւանում

Հունիսի 23-ին՝ ժամը 19.00-ին, Ազատության հրապարակում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ՙՙՍալամանկա՚՚ նվագախումբն ու բրիտանական բանակի շեփորահարները բացօթյա համերգ կունենան ՀՀ ՊՆ զինվորական նվագախմբի հետ:
Համերգը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Համերգին կմասնակցի նաեւ ՙՙԵրեւանյան թմբուկներ՚՚ թմբկահարուհիների խումբը, որն արդեն 8 տարվա պատմություն ունի:
-Սա Միացյալ Թագավորության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում համագործակցության լավագույն օրինակն է: Մեր նվագախումբը շատ ուրախ է Երեւանում լինելու եւ ձեզ համար նվագելու համար,- ասում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավերության պաշտպանության գծով կցորդ, Թագավորության ծովային հետեւազորի փոխգնդապետ Դեյվիդ Էթհելը:
ՙՙThe Salamanca band and Bugles of the Riffles՚ՙ նվագախմբի ղեկավար Լի Քլեյսոնը ոգեւորությամբ է նշում Հայաստան առաջին այցելության մասին. 2015-ի սեպտեմբեր, առիթն էլ նույնն էր՝ համերգներով հանդես գալ հայ հանդիսատեսի համար:
-Այդ այցից հետո միշտ մտածում էի նոր հնարավորություն գտնել՝ Հայաստան այցելելու համար: Թեպետ մեր երկրները նույն լեզվով չեն խոսում, սակայն երաժշտությունն այս դեպքում ընդհանուր լեզվի դեր է կատարում,- նշում է Լի Քլեյսոնը:
Տաթեւիկ Սարգսյան
Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register