«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. EXPO 2017»

tey

 «Հաճելի առավոտ», «Առողջ մայր», «Առողջ հայր», «Նիհարիկ», «Անտիսթրես»: Բուժական նշանակություն ունեցող հիշյալ թեյերը մոտ 20 տարի է, ինչ հայաստանյան դեղատներում և խանութներում են: Մասնագիտությամբ դեղագետ Անտոն Գալստյանը դեղաբույսերից պատրաստված թեյերի արտադրությամբ սկսել է զբաղվել 1995թվականից:

1989 թ.-ին Հայաստանում առաջին բուսաբուժական կենտրոնն եմ հիմնել,- անթաքույց հպարտությամբ նշում է «Անթառամ» ապրանքանիշի հեղինակն ու հավելում,- սկզբում միայն տուփերով դեղաբույսեր էի արտադրում, հետո սկսեցի նաև փաթեթավոր թեյեր արտադրել՝ նիհարելու, գիշերամիզության, աղեստամոքսային տրակտի խանգարման և այլ խնդիրների համար»: «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» ցուցահանդեսն Անտոն Գալստյանի համար՝ նոր հաճախորդներ գտնելու հավելյալ շարժառիթ է:

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է ցուցահանդեսին: Նպատակը մեկն է՝ միավորվել հանուն ընդհանուր գաղափարի և երիտասարդ բժիշկների համար ավելի տեսանելի դարձնել իրենց գործունեությունը: «Ակնկալում ենք  հանդիպել նաև նոր գործընկերների, ինչը կբերի փորձի փոխանակման և առողջապահության ոլորտի բարելավման»,-  նշում է ասոցիացիայի ծրագրերի զարգացման պատասխանատու Եվա Չիչոյանը:

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին 80-ից ավելի ընկերություն էր մասնակցում, մեծ մասն՝ արտասահմանից: Կանխարգելման, կլինիկական բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության, բժշկական սարքավորումների և այլ բաժիններում փետրվարի 24-26-ը ցուցադրված սարքավորումներն ու ապրանքները արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձեռքբերումներին ծանոթանալու հնարավորություն էին ընձեռել այցելուներին:

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register