ՄԵՆՔ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆՔ

yerevan

Հանրապետության հրապարակի շատրվանները կներկայանան երաժշտական նոր ծրագրով

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ զրույցը՝ մայրաքաղաքի մշակութային կյանքի և 2017-ին ծրագրված ձեռնարկների մասին է:

Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի մշակութային կյանքն ակտիվ ու հետաքրքիր դարձնելու նպատակով 2016թ.-ին կազմակերպվել է շուրջ 100 բացօթյա ու դահլիճային միջոցառում` վարչական բոլոր շրջանների կենտրոնական այգիներում, հրապարակներում և այլ հարթակներում:

2017-ը ևս մշակութային առումով ակտիվ կլինի, վստահեցնում են պատասխանատուները: Դրանց շրջանակում կանցկացվեն ինչպես արդեն ավանդական դարձած միջոցառումներ («Երևանյան ամառ» եռամսյա ծրագիր), այնպես էլ կնշվեն պարի, ջազի, թատրոնի օրերը, մայրաքաղաքի ծննդյան տոնն ու Ամանորը:

Հատկապես վերջին տարիներին, Երևանը վերածվել է փառատոնային քաղաքի: Միջազգային կինոփառատոներից ու երաժշտական փառատոներից բացի, մայրաքաղաքում արդեն ավանդական են դարձել քաղաքապետարանի նախաձեռնած ամառային տարբեր փառատոները, որոնք ոչ միայն յուրահատուկ հմայք են հաղորդում մայրաքաղաքի կյանքին, այլև նպաստում են դեպի Երևան զբոսաշրջության զարգացմանը», – ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարաններում 2016-ին անցկացվել է 51 միջոցառում, կազմակերպվել են ինչպես հիմնական, այնպես էլ բազմաթիվ ժամանակավոր ցուցադրություններ: 2015-ի համեմատությամբ` կտրուկ աճել է այցելուների թիվը:  Անցած տարի 777 նոր ցուցանմուշով են հարստացել Երևան քաղաքի պատմության, Կարեն Դեմիրճյանի և Նանսենի անվան թանգարանները:

Մշակութային եռուզեռից անմասն չեն մնացել նաև գրադարանները: Գրքային ֆոնդը համալրվել է 15000 գրքով, այցելությունների թիվը տարեկան կտրվածքով գերազանցել 650 հազարը: Ավ. Իսահակյանի անվան գրադարանում ներդրված էլեկտրոնային սպասարկման ծրագրի շնորհիվ ընթերցողները հնարավորություն ունեն էլեկտրոնային եղանակով տեղեկանալու, թե իրենց հետաքրքրող գիրքը որ գրադարանում է առկա: Երաժշտական և արվեստի դպրոցների սաները, մասնակցելով 296 միջազգային մրցույթների և փառատոների, Երևան են վերադարձել գրան-պրիներով և պատվավոր այլ մրցանակներով: 2016-ին ձեռք է բերվել 18 տեսակի 154 նոր երաժշտական գործիք: Երաժշտական  գործիքների ձեռքբերման ծրագիրը այս տարի նույնպես շարունակվելու է:

Հանրապետության հրապարակի շատրվանների մասով ևս անելիքներ կան: Արամ Սուքիասյանը վստահեցնում է` շատրվաններն այս տարի կներկայանան երաժշտական նոր ծրագրով, որում ընդգրկված կլինեն ինչպես համաշխարհային հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ դասական և հայ հեղինակների ստեղծագործություններ:

Երևանի  քաղաքապետարանի  թեժ  գիծը` +(374   11)   514-000 գործում  է ամեն օր, ժամը 9։00-ից 18։00-ն: 1-08` գործում է շուրջօրյա:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register