Ի՞նչ անել վիքենդին

38128695_1535216863290120_4173824019679674368_n (1)

Օգոստոսյան ամառն արդեն սկսված է, եւ եթե դուք դեռ չեք մեկնել ծով հանգստի, ապա վիքենդը հետաքրքիր կազմակերպելու մասին եք մտածում: Ճամփորդն առանձնացրել է մի քանի տարբերակ՝ ձեր ժամանցը հագեցած դարձնելու համար:

Օգոստոսի 2-5-ը Լոռվա գեղատեսիլ բնության գրկում՝ Դսեղում, առաջարկում ենք մասնաակցել վրանային ճամբարի: «ՏՈՒԿ» ճամբարային բազան ակտիվ հանգիստ նախընտրողների համար վրանային բնակատեղի է: «ՏՈՒԿ»-ն ամբողջությամբ ցանկապատված է և ունի մետաղական դարպաս, տարածքում կան՝  քարաշեն սանհանգույցներ, ցնցուղ ընդունելու հարմարություններ, խոհանոց, փայտե սեղաններ, նստարաններ, կոճղեր,
ազատ տարածք՝ խաղերի, միջոցառումների համար:

38041857_1535233713288435_1950510430556258304_n (1) (1) (1)
Հանգստի ամբողջական փաթեթի մեջ ներառված է․
• Օրեկան չորս անգամ սնունդ
• Վրան (3 տեղանոց) և քնապարկ,
• ՏեղափոխումՎանաձորից դեպի Դսեղ և հակառակ ուղղությամբ,
• Քայլարշավների կազմակերպում,
• Գյուղական միջավայրում արկածային օրվա ապահովում,
• Հեծանվավարժանքի կազմակերպում,
• Ինտերակտիվ և ինտելեկտուալ խաղեր,
• Երաժշտական գործիքներ (կիթառ, ջութակ, դհոլ և շրթհարմոն):

Ճամբարի մասնակցության արժեքը՝ 20.000 դրամ: Մասնակցելու համար պետք է լրացնել օնլայն հայտը: Հարցերի դեպքում զանգահարեք՝ +37491743315, +374 77 04 33 15 , կամ այցելեք ֆեյսբուքյան էջ:

23722453_1751391221600966_8286290570266361072_n (1)

Օգոստոսի 4-ին մայրաքաղաքն ապրելու է տարազային շնչով: «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնն իր շուրջը կհամախմբի հայկական ավանդական հագուստի: Փառատոնը կկայանա  Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանի և Տերյան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ: 18:00-20:00-ն նախատեսվում է ցուցահանդես-տոնավաճառ՝ ժողվարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների, թանգարանների մասնակցությամբ:  20:00-23:00-ն տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող դիզայներական հավաքածուների անհատական ցուցադրություն-դեֆիլե՝ Տերյան մշակութային կենտրոնի և անհատ դիզայներների մասնակցությամբ:
Օգոստոսի 5-ին և 6-ին «Կանչ» արշավական ակումբն ուղևորվում է Հայաստանի հարավ: Եթե բնության սիրահար եք, ապա այս արշավը ձեզ համար է՝ Տաթևի վանական համալիր, Շաքիի ջրվեժ, բնական Սատանի կամուրջում։ Օրվա վերջին լեռնային Սյունիքի գեղեցկությունը կվայելեք Հարսնաձորի դիտակետից: Մասնակիցները կունենան լողալու (թրջվելու) հնարավորություն թե՛ Շաքիի ջրվեժում, թե՛ Սատանի կամուրջի տարածքում։ Անդամավճարը` 6900 դրամ: Գումարը ներառում է՝ ուղևորափոխադրում, գիդ-ուղեկցորդի ծառայություն, ժամանցի կազմակերպում: Հարցերի դեպքում զանգահարեք 096-34-01-54 կամ 094-42-47-57 հեռախոսահամարներին:

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register