7 ՀԱՐՑ. ՆԱԻՐԱ  ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

8

Խորագրի հյուրն է Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ընտրացուցակի 12-րդ համարի տակ ներկայացված Նաիրա Նահապետյան:

– Քաղաքի կառավարման լավագույն  նախադեպը՝  Ձեր  դիտարկմամբ: Հատկապես որ քաղաքը (ները) կառաձնացնեիք, ի՞նչն է նրանցում ընդօրինակելին: – Ըստ իս, Երևանն ընդօրինակման կարիք չունի։ Մենք միջազգային փորձն ուսումնասիրելով` մեր քաղաքի լավագույն ավանդույթները պահպանելու, զարգացնելու և միջազգային հարթակներում նորովի ներկայացնելու խնդիր ունենք։

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին երևանյան փողոցների բեռնաթափմանը: – «Հանուն Երևանի» վերնագրված նախընտրական ծրագրում մենք ներկայացրել ենք քաղաքային տնտեսության զարգացմանը վերաբերող մեր տեսլականն ու առաջիկա անելիքները։ Ի թիվս այլ խնդիրների, մենք կարևորում ենք շրջանցիկ նոր ճանապարհների և հանգույցների կառուցումը, ստորգետնյա և վերգետնյա նոր ավտոկայանատեղերի ավելացումն ու քաղաքային տրանպորտի բարելավումը։ Ըստ այդ  ծրագրի՝ հանրային տրանսպորտի ոլորտը ենթարկվելու է էական փոփոխությունների և համապատասխանեցվելու է միջազգային չափանիշներին։ Դա ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛  սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում։

– Փարիզ՝ Էյֆելյան աշտարակ, Նյու Յորք՝ Ազատության արձան, Լոնդոն՝ Բիգ Բեն: Առաջարկեք Երևանին բնորոշ Ձեր խորհրդապատկերը: – Բազմադարյա պատմություն  ունեցող Երևանը հարուստ է խորհրդապատկերներով : Տարբեր սերունդների համար դրանք տարբեր են եղել` Էրեբունի թանգարան, Մայր Հայաստանի արձան, Օպերայի և բալետի շենք, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վերջերս կառուցված խաչքարերի պուրակը ևս հավակնում է դառնալ Երևանյան նոր խորհրդանիշ:

– Ի՞նչն է Երևանում Ձեզ նյարդայնացնում: – Մարդկանց կողմից  քաղաքի նկատմամբ  դրսևորվող ոչ սրտացավ և անփույթ  վերաբերմունքը:

– Ապօրինի կառուցապատման վերացմանն ու դրա դեմ պայքարի արդյունավետությանը միտված Ձեր «բալասանը»: – Հարցի լուծումն, ըստ իս, այնպիսի մշակույթի ձևավորումն է, որ քաղաքացին անտարբեր չլինի, սիրի այն միջավայրը, որում ապրում է, գումարած օրենքի իմացությունը, ինչպես նաև համապատասխան վերահսկողության մեխանիզմների կիրառումը, որն էլ արվում է։

– Պատմամշակութային  ո՞ր հուշակոթողի կորստի համար եք ամենից շատ ցավում: Ի՞նչ կանեիք դրանց վերականգնման համար:  – Երիտասարդական պալատի: Ափսոսում եմ որ այն վերականգնելու հնարավորություն չեղավ, բայց կարծում եմ նոր նախագծի արդյունքում կունենանք ոչ պակաս հետաքրքիր մի շենք։

-Հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված ի՞նչ լուծումներ կառաջարկեիք: – Թվեմ երեքը` մշակել և կիրառել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանց, ապահովել հասարակական տրանսպորտի միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ նոր օպերատորի մասնակցությամբ։  Միկրոավտոբուսների հնարավորինս բացառման սկզբունքով՝ սպասարկման ժամանակակից պահանջները բավարարող մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսների ձեռք բերում ։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register