7 ՀԱՐՑ. ԴԱՎԻԹ  ԽԱԺԱԿՅԱՆ

9

Խորագրի հյուրն է Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ընտրացուցակի երրորդ համարում ներկայացված Դավիթ Խաժակյանը:

– Քաղաքի կառավարման լավագույն նախադեպը՝ Ձեր դիտարկմամբ: Հատկապես որ քաղաքը (ները) կառաձնացնեիք, ի՞նչն է նրանցում ընդօրինակելին: – Դժվար է առանձնացնել որևէ քաղաք և վերջինիս կառավարումը գնահատել որպես լավագույնը: Կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուր քաղաքից ընդօրինակել արդյունավետ կառավարման առանձին տարրեր:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին երևանյան փողոցների բեռնաթափմանը: – Առաջին քայլը, որը տեղ է գտել մեր ծրագրում, «խելացի» լուսացույցերի կիառումն է` խաչմերուկների թողունակության ավտոմատ հաշվարկմամբ: Երկրորդ քայլը՝ ծանրաբեռնված խաչմերուկներում էստակադաների կառուցումն է: Երրորդը՝ տրանսպորտային հոսքերի հաշվարկի հիման վրա՝ այլընտրանքային ճանապարների կառուցումը:

– Փարիզ՝  Էյֆելյան աշտարակ, Նյու Յորք՝ Ազատության արձան, Լոնդոն ՝ Բիգ Բեն: Առաջարկեք Երևանին բնորոշ Ձեր խորհրդապատկերը: – Օպերայի շենքը` «Ազատության» հրապարակով և «Հանրապետության հրապարակը»: Կարելի է առանձնացնել նաև Մայր Հայաստանը, որն իր ողջ շուքով տեսանելի է մայրաքաղաքի կենտրոնից:

– Ի՞նչն է Երևանում Ձեզ նյարդայնացնում: – Այն խնդիրները, որոնց առկայությունը 21-րդ դարի համար պարզապես ամոթալի է՝ քարուքանդ փողոցներ, խցանումներ, որոնք առաջանում են ճանապարհատրանսպորտային սխալ կարգավորումներից և այսպես շարունակ: Այլ կերպ ասած՝ ինձ նյարդայնացնում են այն խնդիրները, որոնք կարելի է լուծել շատ սեղմ ժամկետում, որոնք, սակայն, տարիներ շարունակ այդպես էլ չեն լուծվում:

– Ապօրինի կառուցապատման վերացմանն ու դրա դեմ պայքարի արդյունավետությանը միտված Ձեր  «բալասանը»: – Ապօրինի շինարարությունը պետք է կանխվի: Անհրաժեշտ է դասակարգել ապօրինի կառուցապատված շինությունները և հասկանալ, թե ինչ նպատակների են դրանք ծառայում:

– Պատմամշակութային ո՞ր հուշակոթողի կորստի համար եք ամենից շատ ցավում: Ի՞նչ կանեիք դրանց վերականգնման համար: – Պատմամշակութային յուրաքանչյուր կոթողի կորուստը Երևանի համար եղել է շատ ցավոտ և չարդարացված: Այս պահին մենք ունենք երկու անելիք. պահպանել և ռեստավրացնել եղածը (ոչ միայն ճակատային մասի ռեստավրացիա, այլև ներքին կահավորանքի), ինչպես նաև իրականացնել «Հին Երևան» նախագիծը, որը ՀՀԿ-ի համար այդպես էլ մնաց նախընտրական խոստում:

– Հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված ի՞նչ լուծումներ կառաջարկեիք: – Առաջնահերթությունը «Գազելներից» ազատվելն է. այն անհարմարավետ է և չի համապատասխանում Երևանյան երթևեկության պայմաններին: Մայրաքաղաքի համար կարևորագույն խնդիր է մետրոյի ցանցի ընդլայնումը, որի համար միջոցներ գտնելը պետք է դիտարկել այս ոլորտի առաջնայնություն: Երևանում պետք է ներդրվի երթևեկության միասնական տոմսային համակարգ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register