ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԸ

4

Աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը` Լևոն Արոնյանը, Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում կայացած «Գրենկե Չեսս Կլասիկ» խոշոր մրցաշարում վստահ հաղթանակ տարավ: 8 մասնակիցների ցանկում Արոնյանը անպարտելի մնաց և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց հաղթանակը: Առաջին երկու տուրում ոչ ոքի խաղալով մրցակիցների հետ, հետագա 4 պարտիաներում Արոնյանը հաղթանակներ տարավ:

Առաջին տուր` Լևոն Արոնյան – Գեորգ Մայեր` 0,5:0,5
Երկրորդ տուր` Մագնուս Կարլսեն – Արոնյան` 0,5:0,5
Երրորդ տուր` Արոնյան – Մաքսիմ Վաշյե Լագրավ` 1:0
Չորրորդ տուր` Մաթիաս Բլյուբաում – Արոնյան` 0:1
Հինգերորդ տուր` Արոնյան – Արկադի Նայդիշ` 1:0
Վեցերորդ տուր` Արոնյան – Հոու Յիֆան` 1:0
Յոթերորդ տուր` Ֆաբիանո Կարուանա – Արոնյան` 0,5:0,5
Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղալով Ֆաբիանո Կարուանայի հետ,վաստակեց 5.5 միավոր և 1.5 միավորով առաջ անցավ նույն Կարուանայից:

1. Լևոն Արոնյան (2774, Հայաստան)` 5.5 միավոր
2. Մագնուս Կարլսեն(2838, Նորվեգիա)` 4
3. Ֆաբիանո Կարուանա (2817, ԱՄՆ)` 4
4-6. Հոու Յիֆան (2649, Չինաստան)` 3.5
4-6. Մաքսիմ Վաշիե-Լագրավ(2803, Ֆրանսիա)`3.5
4-6. Արկադի Նայդիշ (2702, Ադրբեջան)` 3.5
7-8. Գեորգ Մայեր(2621, Գերմանիա)` 2
7-8. Մաթիաս Բլյուբաում(2634, Գերմանիա)` 2:
Այս հաջողությունից հետո Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցանկում 9-րդ հորիզոնականից կտեղափոխվի 6-րդ հորիզոնական` 15 կետով բարելավելով անձնական վարկանիշը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register