7 ՀԱՐՑ. ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

2

Հարցազրույցը տպագրվել է «Ճամփորդ»  շաբաթաթերթի՝ 2016 թվականի դեկտեմբերի 8-ին լույս տեսած համարում:

Խորագրի հյուրն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ,  ներկայումս ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր  Լենա Նազարյանը:

Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք ,հայաֆիկացնելե:-Կուզեի հայերեն թարգմանվեն քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, փիլիսոփայության և գեղարվեստական գրականության աշխարհում հայտնի լավագույն գրքերը:

Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:-Նույնիսկ մի քանի հանձնարարական կտայի. ժամանակակից տրասնպորտային ցանցի ստեղծում, կանաչ տարածքների վերականգնում, շենքերի կտուրների վրա ինքնաշեն հարկերի, կցակառույցների քանդում, նոր անվճար կայանատեղիների ստեղծում:

Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:-Տնտեսական գործունեությամբ զբաղվելու ազատություն, արդարադատության երաշխիք և Ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծում կամ վտանգի նվազում:

Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Մեսրոպ Մաշտոց, Կոմիտաս, Հրանտ Մաթևոսյան:

Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:-Բոլոր այն էջերը, երբ երկրի ղեկավարները իրենց վրա հույսը դնելու փոխարեն ապավինել են հարևան կամ ուժեղ երկրների օգնությանը:

Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:-ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը:

Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:-Իմ գործում լինել ավելի լավը, քան երեկ էի:

Զրուցեց Գարեգին Ալեքսանյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register