7 ՀԱՐՑ. ԺԱՆՆԱ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

janna

«7 Հարց» խորագրի հյուրն է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության»(«forrights.am») ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Շատ եմ սիրում արևելյան մշակույթը, հատկապես՝ հնդկական  գեղեցիկ, բարձրաճաշակ ու գունազարդ մշակույթը: Կուզեի տեսնել մեր և հնդկական մշակույթների ճիշտ համադրությունը: Ի դեպ, հարևան երկրի՝ Վրաստանի մայրաքաղաքում, հնարավոր է տեսնել նման համադրությունների բազմաթիվ օրինակներ:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Երևանում շատ անճաշակ բան կա: Կհանձնարարեի կիրառությունից հանել ցածրաճաշակ գովազդային վահանակները, ինչպես նաև կարգելեի անճաշակ երաժշտությունը, որ հնչում է բազմաթիվ սրճարաններում և ռեստորաններում: Ընդհանրապես կուզեի, որ կիրթ քաղաք ունենայինք:

 – Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Ամենակարևոր և պարտադիր պայմանը օրենքի իշխանության  առկայությունն է: Այնուհետև որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը, երրորդը՝ տնտեսության զարգացումը:

 – Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Կոմիտասը, Գրիգոր Նարեկացին  և Եղիշե Չարենցը:

 -Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Չգիտեմ: Եթե նման հնարավորություն լիներ, ես կուզեի ներկան փոխել: Այժմ Հայաստանն իրեն նման չէ: Խամրած են մարդկային արժեքները, մշակութային օջախները…

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ընդհանրապես ինձ ինտերնետի գոյությունն է զարմացրել: Հնարավոր է, որ այն բացասական կողմեր ունի, բայց ես առաջին հերթին տեսնում եմ դրականը: Ինտերնետի շնորհիվ աշխարհը մի տեսակ փոքրացավ, մարդիկ սկսեցին իրար ավելի մոտ գտնվել: Շատ սիրեցի ինտերնետը, իսկ սոցիալական ցացերում էլ լուսավոր, հարազատություն հիշեցնող բաներ կան:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Պետք է ապրել այնպես, ինչպես թելադրում է քո սիրտը, բայց չպետք է մոռանալ բարոյական նորմերը՝ Աստվածաշնչի 10 պատվիրանները, որոնց հետևելով և աշխատասիրություն դրսևորելով՝ անպայման արդյունքի կհասնես:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register