7 ՀԱՐՑ. ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

17

Բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանը տպագրության է պատրաստում իր յոթերորդ գիրքը՝ «Նավամատույց» բանաստեղծությունների ժողովածուն:

 -Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչու՞: -Լողը, որը և՛ գեղեցիկ է, և՛ շատ օգտակար:

-Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչու՞: – «Gianfranco Ferre» օծանելիքը, որը ձեռք էի բերել Օդեսայից: Յուրահատուկ հիշողություններ են կապված այս օծանելիքի հետ: Հատկանշական է, որ ունեմ բանաստեղծություն՝ «Բույրերի տիրուհին» անվամբ:

-Ձեր նախընտրած բույրը: – Ծաղիկների բույրը: Հարազատ մարդկանց բնորոշ հատուկ բույրը: Մանկության բույրերից՝ տատիկի գոգնոցի, մայիկիս ափերի հոտը:

-Ձեր նախընտրած ձայնը: -Հոսող ջրի, թռչունների ձայնը: Մթնշաղին հաչող շների ձայնը:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: – Բնությանը մարդկանց անհարկի միջամտությունից:

-Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը: -Մոցարտը, Վան Գոգը  և Բայրոնը:

-Եթե հանկարծ հրդեհ պատահի, և դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք: -Թույլ չեմ տա, որ Նարեկը կամ Աստվածաշունչն այրվեն:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register