7 ՀԱՐՑ. ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

armen

Խորագրի հյուրն է «Կոնգրես-ՀԺԿ դաշինք»-ի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի թեկնածու` թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն): «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – «Amazon.com»-ը (ինտերնետային մանրածախ առևտրի ամենամեծ հարթակներից մեկը – խմբ.) կուզեի  «հայաֆիկացնել»:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ Ձեր առաջին հանձնարարականը:– Կցանկանայի, որ ճանապարհի երթևեկելի մասից աղբամանները հանվեն: Սա որպես՝ նախորդ քաղաքապետի խոստում: Եթե ես դառնայի քաղաքապետ, առաջին հանձնարարականս կլիներ, որ Երևանում բնակիչները դառնան քաղաքացիներ: Առաջին հերթին՝ որ մարդը կցված չլինի իր բնակարանին՝ գրանցված, կհանեի գրանցումը: Խելացի աշխարհը վաղուց այնպես է արել, որ գրանցումը լինի կամավոր՝ մարդիկ գրանցվում են google-ում, odnoklassniki-ում, vivacell-ում, գրանցվում են բանկային քարտ ստանալիս: Մենք՝ որպես«հանճարեղ կառավարիչների» պետություն, մնացել ենք 19-րդ դարում:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:–  Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն:

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները  Ձեր դիտարկմամբ:– Մեսրոպ Մաշտոցը, Եղիշե Չարենցը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Հռոմի Պապը:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Այսօրը արդեն սրբագրում ենք:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Վերջին անգամ ինձ զարմացրել է, թե ինչքան դիպուկ է Նիկոլ Փաշինյանի հետևյալ միտքը. «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս», և որ նախագահն այդպիսինն է:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Խղճի հետ համերաշխություն, նպատակասլացություն, նորի նկատմամբ «մոլագարություն», տաղանդավոր անհատների նկատմամբ վստահություն:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register