7 ՀԱՐՑ. ԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

6

Խորագրի հյուրն է արվեստագետ, Մատենադարանի ավագ վերականգնող Արևիկ Գրիգորյանը: 

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Ավելորդ չանհանգստանալը: Մեզ մոտ բոլորը կարծես շատ արագ,երբեմն անհիմն խուճապի են մատնվում: Կուզեի, որ մարդիկ հանգստությունն ավելի գնահատեին:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: -Հնարավորինս կկրճատեի գովազդային վահանակների քանակը, որպեսզի քաղաքի ճարտարապետությունը երևա:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Կաշառակերության վերացումը: Պրոֆեսիոնալիզմի գնահատումը. աշխատանք պետք է ստանան այն մարդիկ, որ գործից իսկապես հասկանում են, աշխատավայրում չպետք է գերակայի ծանոթ-բարեկամ հարաբերությունները: Խաղաղությունը` երկրում և մարդկանց մեջ:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Մեսրոպ Մաշտոց, Վարդգես Սուրենյանց, Արամ Խաչատրյան:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Կուզեի փոխել մեր աշխարհագրական դիրքը և հարևաններին:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Զարմանում եմ, որ Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որն իրենից արժեք ներկայացնի, հույս ներշնչի և իր ասածներին հավատա:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Չհուսահատվել:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register