7 ԲԱՆ, ՈՐ ՊԱՐԶՈւՄ ԵՆ ԶՈւՅԳԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԱՊՐԵԼԻՍ

2

Միասին ապրելը կամ ամուսնանալը հրաշալի գաղափար է: Բայց երբ սկսում եք միասին ապրել, բացահայտում եք բազմաթիվ «մութ» կողմեր, որոնք մինչ այդ չեք իմացել սիրելիի մասին: Ու սկսում եք երազել ձեր անձնական տարածքն ունենալու մասին:

Ի՞նչ են զույգերը բացահայտում՝ միասին սպրելուց հետո եւ ի՞նչ կցանկանային իմանալ՝ մինչեւ միասին ապրելը: Ահա թե ինչ են ցույց տալիս հարցումները;

  1. Դուք ավելի շատ բան եք իմանում իրար մասին

«Ընտանեկան նորմերը ոչ բոլորի համար են նույնը: Միասին ապրելով՝ մենք սկսեցինք սովորել իրարից եւ կիսել մեր նորմերն ու պատեկրացումներն իրար հետ»,- ասում է հարցվողներից մեկը:

  1. Սովորում եք վատ սովորությունների հետ յոլա գնալ

Հատկապես տղաների համար այնքան էլ հեշտ չէ ամեն առավոտ լոգարանում երկար մազերի փունջ տեսնել կամ մազակալների հանդիպել տան ամեն անկյունում: Միասին ապրելով՝ դուք սկսում եք տեսնել այս ամենն ու համակերպվել դրանց գոյության հետ՝ դրական իմաստով:

  1. Դուք սկսում եք ավելի շատ կարոտել իրար, երբ առանձին եք

Միասին ապրելուց հետո թեկուզ կարճատեւ բաժանումը շատ երկար կարող է թվալ: Պատճառը կապվածությունն է, որն առաջանում է մարդկանց միջեւ՝ նույն կենցաղը կիսելու ընթացքում:

  1. Բայց դուք նաեւ կարոտում եք այն ժամանակները, երբ մենակ էիք քնում

Հատկապես եթե աշխատանքի եւ հանգստի տարբեր գրաֆիկներ ունեք, առանձին քնելը կարող է երբեմն երազանք դառնալ ձեզ համար:

  1. Սկսում եք խոսել տնային գործերից:

Աշխատանքն աշխատանք, բայց տնային գործերն աչքաթող անել եւս չի կարելի: Ուստի կարեւոր է, որ տան մաքրության հետ կապված ունենաք միեւնույն ստանդարտներն ու նորմերը:

  1. Դուք եւս «վատ» զրույցներ եք ունենալու փողի մասին

Ո՞վ ավելի շատ ծախսեց, ո՞վ պետք է վճարի տան վարձն ու կոմունալ ծախսերը, ինչքա՞ն գումար պետք  է լինի ընտանեկան հաշվեկշռին… Այս թեմաներից դուք հաստատ խոսելու եք: Ցանկալի է ֆինանսական հարցերում չստել, լինել անկեղծ ու ազնիվ:

  1. Հասկանում եք, որ հաճելի է, երբ կա մեկը, ով արթնացնում է ձեզ

Անկախ նրանից որքան ծանր է եղել անցնող օրը, միշտ հաճելի է, երբ կա մեկը, որը համբուրում է ձեզ առավոտյան: Այս դեպքում հնարավոր է չստացվի 5 րոպեում հագնվել եւ դուրս գալ տնից, ինչպես նախկինում: Բայց դրական զգացողություններ հաստատ կլինեն:

Թարգմանությունը՝ Տաթեւիկ Սարգսյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register