7 հարց. ԼԻԱՆԱ  ԴՈՅԴՈՅԱՆ

Liana-Doydoyan

Խորագրի հյուրն է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Լիանա Դոյդոյանը:

 

– Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունըՀայաստանում:

– 90-ականների սկզբին Շիրակի մարզի Բենիամին գյուղի մոտ մի քանի շաբաթ վրաններով հնէաբանական պեղումների էի մասնակցում: Բենիամին գյուղն ինձ համար բացահայտում էր՝ իր բնակիչներով, շրջակայքով և այդ օրերին ունեցած հիշողություններով: Իսկ Երևանում՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության  տարածքում Գեղամ Մանուկյանի («Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու,-խմբ.) ստեղծած այգին:

 

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

– Ինձ դժվար է անասելի նյարդայնացնելը: Սովորաբար հանդուրժող եմ և փորձում եմ հասկանալ, բացատրություններ գտնել: Սակայն դուր չի գալիս ամեն տեղ և ամեն ինչում դրսևորվող անճաշակությունը, Երևանի դեպքում՝ անճաշակ շինությունները:

 

 – Հենրիխ  Մխիթարյանից, դուդուկ- ծիրան – խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

– Չգիտես ինչու անընդհատ նոր խորհրդանիշներ են փնտրում: Կարծում եմ՝ եղածն էլ բավարար է, պարզապես անհրաժեշտ է դրանց ճիշտ մատուցման ձևերը  գտնել:

 

 – Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք  գրքի անուն:

– Գրիգոր Նարեկացի՝ «Մատյան Ողբերգության», Ալբեր Քամյու՝ «Անկում», Սոմերսեթ Մոեմ՝ «Ստրկություն մարդկային»:

 

– Մերօրյա  ընդօրինակելի մարդկանց անուններ  կարո՞ղ եք նշել։

– «Ընդօրինակելի մարդ» ձևակերպումն ինձ համար անընդունելի է: Ամեն մարդ ինքնին յուրահատուկ է: Կան պարզապես սկզբունքներ, նպատակներ, ապրելակերպ, որոնք գնահատում եմ մարդկանց մեջ: Սակայն մեկ հանդիպման մասին կուզեի խոսել, որը մինչ օրս ինձ հրաշք է թվում: 10-12 տարեկան էի, Լուսինե Զաքարյանի քույրը մեր շենքում էր ապրում: Սովորական մի օր Լուսինե Զաքարյանը եկավ մեր բակ: Քրոջ տանը մարդ չկար, բակում մոտեցավ ինձ ու հարցրեց, թե արդյոք չեմ տեսել իր զարմուհուն: Երբ տեսա նրա աչքերը և լսեցի նրա ձայնը, ինձ համար հրաշք տեղի ունեցավ՝ աստվածային էր, անմարդկային: Մինչ օրս այդ հայացքն ու հնչյուններն ինձ հետ են:

 

 – Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Չափից դուրս կառուցում ու քանդում են: Ես ծառեր կտնկեի ու շատ հանրային այգիներ կստեղծեի:

 

– Շոգից փրկվելու Ձեր «բաղադրատոմսը»։

-Հաճելի զրույցներ սիրելի ու զով այգում, պաղպաղակ, սառը ձմերուկ:  Շոգից չեմ էլ փորձում փրկվել, այն ինձ չի խանգարում, երբ երջանիկ եմ ու սիրելիներով շրջապա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register