ԶԱՎԵՇՏԱԼԻ ՓԱՍՏԵՐ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

5

 Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր կյանք են ներխուժել խիստ հանկարծակի, առանց մեզ հարցնելու, միանգամայն վստահ, որ վաղ թե ուշ կգրավեն մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Եվ իսկապես, այսօր ՏՏ-ն ու համացանցն ամենուր են: Համաշխարհային սարդոստայնն իր մեջ է առել երկրագունդն ու՝ տեղեկատվությունը դարձրել աշխարհում սպառվող ու արտադրվող թիվ մեկ ապրանքը: Թվում է, թե հսկայի պես արշինանոց քայլերով  զարգացող այս ոլորտը միշտ է եղել այսպիսին: Զարգացման պատմությունը մեր առջև բացում է հետաքրքիրն, անգամ զավեշտի հասնող փաստեր: Դրանցից մի քանիսը՝ ստորև:

  • Էլեկտրոնային նամակների 90 տոկոսը սպամ է: Փաստորեն, անպետք նամակները հավաքվում են ոչ միայն մեր, այլև՝ բոլորի էլեկտրոնային փոստարկղում: Անգամ էլեկտրոնային աշխարհում է աղբը շատ:
  • «Windows» օպերացիոն համակարգում չի կարելի «Con» անվամբ թղթապանակ բացել, քանի որ դա ժամանակին եղել է Բիլ Գեյթսի մականունը:
  • Առաջին գովազդային վահանակը ինտերնետում տեղակայվել է 1994 թվականին: Փաստորեն, համացանցն անգովազդ դրախտավայր է թվացել ընդամենը մի քանի տարի, հիմա արդեն անհնար է որևէ կայք առանց գովազդի պատկերացնելը:
  • Մեզ ծանոթ շնիկի նշանը, որն ամենաշատը օգտագործում ենք էլեկտրոնային հասցե գրելիս, շուրջ 500 տարեկան է:
  • «Windows» գրասենյակի առաջին տարվա եկամուտը կազմել է ընդամենը 16005 դոլար: Հիմա այս գումարը, հավանաբար, քառասնապատիկ շատ է:
  • Առաջին համակարգիչը կշռել է մոտ երեսուն տոննա և կազմված է եղել տասնութ հազար լամպերից: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա որքան են մեզ նախանձում առաջին համակարգիչ օգտագործողները, երբ տեսնում են մեր ձեռքերում թեթև նոթբուքներ, նեթբուքներ ու պլանշետներ:
  • Օնլայն խաղեր խաղացողների 55%-ը կանայք են:
  • 2011 թվականին Եգիպտոսում ծնվել է Ֆեյսբուք անունով աղջիկ: Առաջարկում եմ չպատկերացնել՝ ինչպես են անվանակոչել իրենց մյուս երեխաներին ծնողները:
  • Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը և Սթիվ Ջոբսը կիսատ են թողել իրենց կրթությունը: Նրանց քոլեջից պարզապես հեռացրել են: Սակայն դա չի խանգարել այս խելացի եռյակին միլարդատեր դառնալ: Այս միտքն ինձ հանգիստ չի տալիս՝ հատկապես քննաշրջանների ընթացքում: Եկեք չգայթակղվենք, անտեսեք այս կետը:
  • Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցվածների թիվը գերազանցում է Երկիր մոլորակի վրա՝ 200 տարի առաջ ապրողների թվին:
  • «Google»-ը օրական միլիարդից ավելի որոնողական հարցում է մշակում: Պետք է հիշել ու հարցնել «Գուգլ»-ին՝ տեսնես չի՞ հոգնում:
  • 1997թվականին «Yahoo»-ն մերժել է «Google» ապրանքանիշը մեկ միլիոն դոլարով գնելու առաջարկը: Այսօր « Google»-ն արժե 250 միլիարդ դոլար: Դուք դեռ մտածո՞ւմ եք վերևում գրածս՝ ուսումը կիսատ թողնելու և սեփական գործ սկսելու  կետի մասին: Այն ավելի գայթաղկիչ թվաց, համոզված եմ, բայց հորդորում եմ ավարտել ուսումնական հասատություններում ուսումը ու նոր անցնել սեփական բիզնեսին: Մեր ներքին գեյսթերն ու ջոբսերը հաստատ մի փոքր կսպասեն:
  • Ձեր բիզնես-ախորժակն ավելի սրեմ. Բիլ Գեյթսը ամեն վայրկյան վաստակում է 250 դոլար: Ոչ,ոչ, այստեղ ամեն բան ճիշտ է գրված, ոչ ես, ոչ էլ խմբագիրը չենք վրիպել: Ոչ թե օր կամ ժամ, այլ՝ վայրկյան:
  • «Ֆեյսբուք»-ում ամեն քսան րոպեն մեկ գրվում է 851 000 ստատուս: Տեսնես մեր գրածները ո՞ր թվի տակ են հայտնվում:
  • «Ֆեյսբուք»-ում շուրջ 25 մլն մահացած մարդու սոցցանցային հաշիվ կա:
  • Եվ պարզվում է, «Թվիթեր»-ի կապույտ թռչնակը՝ Լարի Բյորդ գեղեցիկ անունն ունի:

 

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register