ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՍԵԼՖԻՆ

1

Այսօր սելֆիները,  որոնք հայերեն «ինքնուկ» են թարգմանել, մեծ տարածում ունեն։ Եթե դեռ, օրինակ,  տասնութ տարի առաջ լուսանկարվելու համար դիմում էին կամ հատուկ մասնագիտացած ֆոտոատելյեներ,  կամ էլ նկարում էին գոնե տնեցիները՝ «լենտով ապարատով», ապա այսօր լուսանկարվելը անձնական գործ է դարձել․ վերցնում ես սմարթֆոնը, «սելֆի» անում ու վերջ, պատրաստ է։ Մարդիկ կան, որ անգամ անձնագրային ֆոտոներն են կարողանում արդեն ինքնուրույն անել՝ տան մեջ ճիշտ լուսավորություն գտնելով ու բարձր որակով լուսանկարել կարողացող սմարթֆոնը հարմարանքի վրա տեղադրելով, որ չշարժվի։
Իհարկե, լուսանկարչությունը՝ որպես արվեստի ճյուղ երբեք էլ չի  կորցնի իր կարևորությունը, և որքան էլ մենք գեղեցիկ «սելֆիներ» անենք, մեկ է՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչների  մեզ կարող են շատ ավելի լավ լուսանկարել։

Գուցե տպավորություն լինի, թե «սելֆին» նորույթ է աշխարհի իրականության մեջ և ի հայտ է եկել սմարթֆոնների հետ միասին։ Բայց արի ու տես, որ սմարթֆոնների շնորհիվ այն ուղղակի լայն տարածում է գտել, բայց իրականում առաջին «սելֆին» բավական հին է, այն «ծնվել է» դեռևս 1920 թվականին։ Համացանցում նշում են, որ հենց սա է աշխարհի ամենաառաջին ինքնալուսանկարը։

Լուսանկարում հինգ տղամարդիկ են, որոնք ժպտում են՝ նայելով լուսանկարչական սարքին։ Իսկ կանգնած են նրանք Marceau Studio-յի տանիքին։ Պարզվում է՝ այս ջենթլմենները Byron Company՝  շատ հայտնի ֆոտոստուդիայի աշխատակիցներ են, իսկ ֆոտոստուդիան անվանի է դարձել արդեն սկսած 1892 թվականից։

Իսկ երկրորդ լուսանկարը ցույց է տալիս, թե ինչպես է կատարվել այդ գործընթացը։ Հավանաբար, աշխատակիցները որոշել են փորձել ու տեսնել՝ արդյո՞ք կստացվի իրենց մոտ լուսանկարվել առանց հատուկ լուսանկարողի, մեկ ուրիշն էլ որոշել է անմահացնել այդ փորձը։ Փաստորեն, փորձը հաջողվել է։

3

Շնորհակալություն «սելֆիի» նախնիներին, հիմա իրենց շատ հպարտ կզգային՝ տեսնելով մեր «ինքնաֆոտոները»։ Եվ փաստորեն, իսկապես, ամեն նոր բան ուղղակի լավ մոռացված հինն է։

Սյունե Սևադա 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register