7 ՀԱՐՑ. ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ
1997 թվականից հայկական բալետի առաջատար մենապարուհի: ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանի մեդալակիր: 20 -ամյա ծավալուն աշխատանքից հետո պատրաստվում է հոկտեմբերի 1-ին կայանալիք հրաժեշտի երեկոյին: Այնուհետև պատրաստվում է մեկնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, որտեղ աշխատում է որպես բեմադրող- պարուսույց:
– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը:– Դեռ մանուկ հասակից շատ եմ սիրել գեղասահքը: Վերջերս սկսել եմ հետաքրքրվել նաև գեղարվեստական մարմնամարզությամբ: Երկու դեպքում էլ ներկայացվող համարները հագեցած են պարային տարրերով:
– Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչո՞ւ:– «Viktor & Rolf» օծանելիքը, որում առկա է վանիլի հոտը:
– Ձեր նախընտրած բույրը: – Նոր թխված հացի, խմորեղենի հոտը:
– Ձեր նախընտրած ձայնը:– Թռչունների ծլվլոցը:
– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:– Մկներից և առնետներից:
– Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք: – Փաստաթղթերս:
– Եթե ընդամենը երեք հանրահայտ մարդու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր սեղանակիցները:– Հետաքրքրիր և զվարճալի կլիներ հյուրընկալել կայսր Պյոտր I-ին, կայսրուհիներ Եկատերինա 2-րդին և Ելիզավետային: Հետաքրքիր կլիներ հարցեր տալ և լսել նրանց զրույցը:
Լուսանկարը՝ Նազենիկ Սարգսյանի