28- ՐԴԸ

Bund

Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանական կայսրությունը  հայերի հանդեպ  թուրքերի կողմից դարասկզբին իրականացված հանցագործությունը կանխելու որևէ  քայլ չձեռնարկեց: Դրան հակառակ, Գերմանիայի առաջադեմ հասարակությունը ոչ միայն բողոքի ձայն բարձրացրեց սեփական պետության  վարած մեղսավոր քաղաքականության դեմ, այլեւ  ամեն կերպ փորձեց աջակցել ցեղասպանվող հայերին: Գերմանացի սպա Արմին Վեգների լուսանկարների միջոցով  աշխարհը տեսավ կոտորածների տեսարանները, իսկ  Յոհաննես Լեփսիուսի միսիոներական գործունեության շնորհիվ  բազմաթիվ անմեղ կյանքեր փրկվեցին: Հենց նրա ձեռք բերված միջոցներով թուրքական գերությունից փրկագնվեց 1900 կին ու 705 հայ երեխա:  Գերմանական իշխանությունները սակայն մինչ վերջերս ձեռնպահ էին մնում կատարվածը «ցեղասպանություն» որակելուց:

2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյակի օրը Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը ճանաչող  բանաձևի նախագիծը:  Նիստը վարող Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը՝ 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց «ցեղասպանություն»: Գերմանական խորհրդարանում ներկայացված տարբեր խմբակցությունների ղեկավարները ևս  նիստի ընթացքում  հայանպաստ հայտարարություններ արեցին՝  կատարվածը բնութագրելով «ցեղասպանություն» եզրույթով: Բանաձևի քվերակությունը, սակայն, հետաձգվեց անորոշ ժամանակով:

Եվ ահա, 1915 թվականից  ուղիղ մեկ դար ու մեկ տարի անց  Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եղերական իրադարձությունները  դատապարտող բանաձեւով Գերմանիան  ընդունեց՝ 1915-16 թվականներին հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության կազմակերպած սպանդի եւ տեղահանությունների համար  նաև իր մեղսակցության ու պատասխանատվության  չափաբաժինը, այդ կերպ ապացուցելով, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին:  Գերմանացի խորհրդարանականները բանաձևն ընդունեցին ճիշտ նույն օրը՝ հունիսի 2-ին, երբ 95 տարի առաջ՝ հեռավոր 1921 թվականին, երբ դեռ  «ցեղասպանություն» եզրույթը չկար, գերմանական դատարանը հռչակեց հայերի ջարդերի կազմակերպիչ Թալեաթ փաշայից վրեժը լուծած Սողոմոն Թեհլերյանի արդարության դատավճիռը:  Այսպիսով Գերմանիան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 28-րդ երկիրը: Հայոց Ցեղասպանության ճանաչման ընթացքն անկասելի է…

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register