«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՔԱՆԴԱԿ-2016»

  • «ՔԱՂԱՔԱՅԻՆ ՔԱՆԴԱԿ-2016»
  • «ՔԱՂԱՔԱՅԻՆ ՔԱՆԴԱԿ-2016»
  • «ՔԱՂԱՔԱՅԻՆ ՔԱՆԴԱԿ-2016»

Արդեն սկսկվել է «Քաղաքային քանդակ-2016» նախագծի մասնակցության հայտերի ընդունումը: Ծրագրիը աննախադեպ է, քանի որ հանրությանն է ներկաացվում հայկական ժամանակակից քանդակագործների այն գործերը, որոնք ստեղծվել են կամերային չափսերով, բայց մեծացնելու դեպքում կարող են զարդարել մեր քաղաքի այս կամ այն անկյունը։ Մեզ հետ զրույցում ծրագրի համակարգող, քանդակագործ Նունե Թումանյանն ասաց, որ ծրագրի նպատակն է հանրությանը ծանոթացնել այն հայ ժամանակակից քանդակագործների հետ, որոնք անխոնջ ստեղծագործում են՝ մնալով ստվերում։

«Խրախուսվում են ոչ մեծ չափսեր ենթադրող, ոճով և թեմայով ազատ ստեղծագործությունները։ Բայց կա մի սահմանափակում. չեն ցուցադրվելու հուշատախտակների, հուշաքարերի, հուշարձանների, խաչքարերի, ցայտաղբյուրների նախագծերը։ Ստեղծագործողը ունի տեղի ընտրության ազատություն։ Սա մրցույթ չէ, այլ ընդհամենը ցուցադրություն: Բայց չի բացառվում, որ մի օր ներկայացված ստեղծագործություններից որոշները իրականություն դառնան»,-ասաց Նունե Թումանյանը:

Նշենք, որ այս ցուցադրությունը երկրորդն է լինելու: Անցած տարի այն մեծ հետաքրքրություն առաջացրեց թե՛ արվեստասերների և թե՛ պատկան մարմինների շրջանում։  Ցուցադրությունը  կկայանա այս տարվա հոկտեմբերին։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register