2017-Ի ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ԳՐՔԵՐԸ

lo

Հրաշալի է, երբ մտնում ես գրախանութ և տեսնում համաշխարհային գրականության ոսկե ֆոնդի «ներկայացուցիչների» հայերեն թարգմանությունը: Նշանակում է, որ ոսկեղենիկ հայերենը այս ընթացքում անգործության չի մատնվել: Հարկավ, ընթերցողի համար առավել գերադասելին գիրքը բնօրինակով ընթերցելն է, սակայն ոչ միշտ է նման հնարավորություն ներկայանում: Այդժամ է որ մենք՝ հայերս, սկսում ենք «կամուրջ» որոնել՝ փորձելով գտնել գրքի ռուսերեն թարգմանությունը: Բայց եթե կա գրքերի հայերեն որակյալ թարգմանությունը, ապա միանշանակ արժե ընտրել հայերեն տարբերակը: «Ճամփորդը» դիմել է հրատարակչական ընկերություններին՝ պարզելու համար, թե այս տարի ինչ նոր գրքեր են հասանելի լինելու գրախանութներում: «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը ներկայացրել է առաջիկա  ամիսներին հրատարակվելիք ամենասպասված գրքերի ցանկը: Ստորև ներկայացնում ենք դրանք՝

1. Ջոն Ստեյնբեք «Ցասման Ողկույզները»

2. Վիրջինիա Վուլֆ «Միսս Դալովեյ»

3. Չաք Փոլընիք «Մարտական ակումբ»

4. Ջեք Քերուաք «Ճանապարհին»

5. Օլդոս Հաքսլի «Նոր, չքնաղ աշխարհ»

6. Սթիվեն Քինգ «Պայծառացում»

7. Սալման Ռուշդի «Կեսգիշերի զավակները»

8. Ջ. Ք. Ռոուլինգ «Գերբնական գազանները և որտեղ են նրանք բնակվում»

9. Ջոջո Մոյես «Ես մինչ քեզ»

  1. Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը»:

Այս տարի լույս տեսնելիք գրքերի տասնյակն է ներկայացնում նաև «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը.

1. Գուրգեն Խանջյան «Տուր ձեռքդ, պստլո»

2. Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը»

3. Խուլիո Կորտասար «Ցատկախաղ»

4. Վլադիմիր Նաբոկով «Լոլիտա»

5. Նիկոս Կազանձակիս «Հույն Զոռբան»

6. Լեոնիդ Ցիպկին «Ամառը Բադենում»

7. Մկրտիչ Արմեն «Երևան»

8. Ժորժ Ամադու «Դոննա Ֆլորան և նրա երկու ամուսինները»

9. Ֆրեդերիկ Բեգբեդեր «99 ֆրանկ»

10. Միշել Ուելբեք «Հավատարմություն»

«Դարակ» հրատարկչությունից «Ճամփորդին» հայտնեցին, որ իրենց հագեցած և կարևոր տարի է սպասվում, որ ծրագրերը անչափ շատ են: Նրանց վստահեցմամբ 2017 թվականը հրատարակչության համար բեկումնային տարի է լինելու: Այս պահին աշխատանքներ են տարվում տպագրելու համար հետևյալ գրքերը: Ժամանակակից գրականությունից վերահրատարակվելու է Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը՝ հեղինակի վերամշակմամբ: Անգլալեզու գրականությունից հրատարակվելու է  Սիլիվիա Փլաթի «Արիել» ժողովածուն և Գերթրուդ Սթեյնի «Ալիսա Բ. Տոկլասի ինքնակենսագրությունը» վեպը: Աշխատանքներ են տարվում նաև մանկապատանեկան գրականության հրատարակման ուղղությամբ:  Առաջին անգամ հայերեն թարգմանված Մարկ Տվենի «Խորհրդավոր անծանոթը» անչափ հետաքրքիր վեպի տպագրությունն է օրակարգում: «Դարակ»-ը  մտադիր է «Այսքան բան…» վերնագրով» հրատարակել նաև Զորայր Խալափյանի անտիպ հոդվածներն ու էսսեները:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից էլ «Ճամփորդին»հայտնեցին, որ միայն փետրվարին կկարողանան ներկայացնել իրենց առաջիկա ծրագրերը: Նշենք, որ վերը թվարկած գրքերը հրատարակչությունների ամբողջական աշխատանքը չեն ներկայացնում: Այստեղ նշված են միայն ամենասպասված գրքերը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register