2017-Ի ԿԻՆՈՆ

sherlok

«Ինչպե՞ս կարող է վատը լինել այն տարին, որը սկսվում է հանգստյան օրով»,-տոնական արձակուրդին կատակում էին համացանցում: Ֆիլմասերներն էլ ավելացնում էին. «Իսկ ինչպե՞ս կարող է հրաշալի չլինել այն տարին, որը սկսվեց «Շերլոքի» նոր սեզոնով»:Եվ հիրավի, տարին ֆիլմասերների համար հրաշալի սկսվեց. երկու տարի սպասեցինք՝ տեսնելու համար, թե Բենեդիկտ Քամբերբեթչի մարմնավորած 21-րդ դարի, գերժամանակակակից Շերլոք Հոլմսը էլ ինչ անհավանական գաղտնիքներ կբացահայտի ու կշշմեցնի մեզ իր դեդուկտիվ ու ինդուկտիվ մեթոդներով: Բայց 2017-ը  «Շերլոք» հեռուստասերիալից բացի նաև այլ ֆիլմեր է բերել, որոնց անհամբերությամբ սպասում է ամբողջ աշխարհը: Մենք սպասում ենք վայելքի ակնկալիքով, «Ճամփորդի» խմբագրությունում փոփքորնի և կինոթատրոնի տոմսերի գումարն արդեն տնտեսում ենք, դուք էլ մեզ միացեք: Ահա դրանցից մի քանիսը.

Split

Ասում են՝ սա ռեժիսոր Շյամալանի՝ կինոկարիերան փրկելու վերջին հնարավորությունն է, որովհետև  իր վերջին ֆիլմերում ռեժիսորը կինեմատոգրաֆիական աղբ է նկարահանել: Սա նաև մեծ հնարավորություն է երիտասարդ, բայց անչափ տաղանդավոր Ջեյմս ՄքԷվոյի համար, քանի որ բարդ դեր է ընտրված՝ էլ ավելի բարդ սյուժեով, և եթե դերասանը հաջողի այս թրիլլերում, ապա մասնագիտական վերելքն ապահովված է:

Անձի երկվության մասին պատմող ֆիլմերը շատ են, բայց այստեղ խոսքը գնում է մեկ մարմնի և 23 անձ ունեցող երիտասարդի մասին, որը գողանում է երեք անչափահաս աղջիկների: Այս դեպքից հետո նրա վերջին՝ քսաներեքերորդ և ամենավտանգավոր էգոն սկսում է արթնանալ: Մեզ սուր զգացողություններ են սպասում:

Թե ինչքանով փրկվեց ռեժիսորն ու որքանով հաջողեց դերը ՄքԷվոյը՝ աշխարհը կիմանա հունվարի քսանին: Քիչ մնաց, խաչում ենք մատներն ու հետհաշվարկ անում:

Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales

Կարիբյան ծովի անսահման բարետես ու խարիզմատիկ ծովահենին ժամանակին սիրահարվել ենք բոլորս: Ժամանակն է Ջեքին դուրս բերել նախկին սերերի համար հատկացված դարակից, թափ տալ վրայից փոշին և կրկին սիրահարվել: Մայիսին էկրան կբարձրանա ծովահենների՝ թվով հինգերորդ պատմությունը: Զինվեք մի շիշ ռոմով և յո-հո-հո, արկածները մեզ են սպասում:

Alien: Covenant

Դե էլ ինչ 2017 ՝ առանց սիրելի այլմոլորակայինների: Ռիդլի Սքոթի ֆիլմի հետ մեծ հույսեր են կապում արտասահմանյան կինոգետները, մնում է սպասել ու տեսնել՝ արդյո՞ք այն կարդարացնի իրեն: Իսկ պատասխանը կստանանք կրկին մայիսին: «Պրոմեթեյ» թիմից ողջ են մնացել միայն երկուսը՝ Էլիզաբեթը և անդրոիդ Դեվիդը: Նրանց հաջողվել է այլմոլորակայինների նավի վրա խուսափել մահից ու թռչել դեպի նրանց մոլորակ՝ բացահայտելու մարդկային ռասսայի ստեղծման գաղտնիքը: Դարերի գաղտնիքի բացահայտմանը մնացել են ամիսներ, Ռիդլի Սքոթի մեկնաբանությունը պիտի որ հետաքրքիր լինի:

Dunkirk

Հուլիսին սպասում ենք այս ֆիլմին: Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմը իրական դեպքերի վրա է հիմնված, որտեղ պատմում է ամենամասշտաբային փրկարար գործողությունների մասին, որը իրականացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Փոքր-ինչ վարանում կա. արդյո՞ք 2017-ին դեռ մնացել է նոր ասելիք Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, սա կկրկնիպատերազմական ֆիլմերի արահե՞տը, թե՞ նոր ուղի կառաջարկի և իսկապես բացահայտումներով լի ֆիլմ կլինի: Պատերազմական ֆիլմերը ծանր են ու արժեքավոր: Հույս կա, որ այս ֆիլմը նույնպես  ծանրակշիռ տեղ կզբաղեցնի նոր սկսվող տարվա ֆիլմադարանում:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register