ԽԱՂԱ ՇԱԽՄԱՏ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՏ

Խաղա շախմատ Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի և Զավեն Անդրիասյանի հետ: Շախմատասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռվել խաղալ շախմատ Հայաստանի հավաքականի առաջատարների՝ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի, ինչպես նաև Հայաստանի նորընծա չեմպիոն՝ Զավեն Անդրիասյանի հետ, ով նույնպես համալրել է հավաքականի կազմը: 30 խաղատախտակի վրա միաժամանակյա խաղի սեանսը տեղի է ունենալու մայիսի 9-ին, Երևանի Մանկական այգում(Կոմայգի): Միջոցառումը մեկնարկելու է ժամը 12:00-ին: