GRAND CHESS TOUR. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԳՈՍՏՈՍ

38032791_1014596965368760_5087552086833364992_n (1)

Օգոստոսի 10-16-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում տեղի է ունենալու «Grand Chess Tour» առաջնության այս տարվա երրորդ մրցաշարը: Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ մրցաշարերը տեղի են ունեցել հունիսին՝ բելգիական Լյովնում և Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում անցկացվելու է «Grand Chess Tour»-ը 5 մրցաշար: Սենթ Լուիսի մրցաշարի ավարտից անմիջապես հետո՝ օգոստոսի 17-ին մեկնարկելու է «Sinquefield Cup»(նույնպես Սենթ Լուիսում), եզրափակիչ մրցաշարն անցկացվելու է դեկտեմբերին՝ Լոնդոնում:

«Grand Chess Tour»-ին մասնակցում են 10 ուժեղագույն գրոսյաստերներ: Հաղթողը որոշվում է 5 մրցաշարերի համագումարային միավորներով:  Լյովենի և Փարիզի մրցաշարարից հետո 21 միավորով առաջին տեղում է Ուեսլի Սոն, 20 միավորով երկրորդ տեղում է Հիկարու Նակամուրան, իսկ Սերգեյ Կարյակինը 19 միավորով երրորդն է: Լևոն Արոնյանը երկու մրցաշարից վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը:

38006915_1014596992035424_6950925903060795392_n

«Grand Chess Tour»-ին մասնակցում են հետևյալ շախմատիստները. Ֆաբիանո Կարուանա(ԱՄՆ), Շահինյար Մամեդյարով (Ադրբեջան), Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Ուեսլի Սո (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Լևոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Լենյեր Դոմինգես (ԱՄՆ):

Սենթ Լուիսում տեղի է ունենալու երկու ենթամրցաշար՝ արագ և կայծակնային շախմատի: Արագ շախմատում հաղթանակի համար տրվելու է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր, իսկ կայծակնայինում՝ հաղթանակի համար 1 միավոր, ոչ-ոքիի համար՝ 0,5 միավոր: Սենթ Լուիսի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար, իսկ «Grand Chess Tour»-ի մրցանակային ընդհանուր ֆոնդը՝ 1,200,000 դոլար:

Մրցաշարի ընթացքում պարտիաներին կարող եք հետևել «chessbomb.com» կայքում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register