ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍԵՎԱՆ ՍՏԱՐՏԱՓ ՍԱՄԻԹ – 2018». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գլխավոր

Սևանա լճի ափին արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի է ունենում «Sevan startup summit» համաժողովը: Վրանային ճամբարում այս տարի հավաքվել էին 150 ստարտափ թիմեր, ընդհանուր 1000 հիմնական մասնակից` 35 երկրներից: Միջոցառման 7 օրվա ընթացքում` հուլիսի 22-29-ը, անցկացման վայր է այցելել  5000 մարդ:

Սամիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել 50 000 դոլար, շուտով նաև կհայտարարվեն 100 000 դոլար ներդրումային ֆոնդով` աքսելերացիոն ծրագրի հաղթող ստարտափների անունները: Միջոցառման կազմակերպիչներն էին` «Ստարտափ Արմենիա» հիմնադրամն և «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը:

Մասնակից ստարտափները երկու հիմնական` «starter» և «booster» ծրագրերի էին մասնակցում: Առաջինում ընդգրկված էին դեռևս գաղափարի փուլում գտնվող ստարտափները, իսկ երկրորդում` արդեն որոշակի աշխատանք կատարած, շուկայում ներկայացված ստարտափները: Բացի այդ, մրցանակներ էին նախատեսված նաև առանձին ուղղություններով ներկայացած լավագույն ստարտափների համար, օրինակ` գյուղատնտեսության, կրթության, տուրիզմի, մաքուր և կանաչ տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտների համար:

«Starter» ծրագրում հաղթել է «Magic Cup» ստարտափը` ստանալով 5000 դոլարի աջակցությունը, իսկ «Booster» ծրագրին` «SuperAnnotate AI» ստարտափը` ստանալով նույնքան գումար: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ստարտափները ստացել են համապատասախանաբար 3000 և 2000 դոլար: Հուլիսի 28-ի կայացած փակման միջոցառման մասնակցեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ճամփորդն» այցելել է «Սևան Ստարտափ սամիթի» վրանային ճամբար: Ստորև ներկայացնում ենք մեր ֆոտոշարքը:

1 2 3 4

5 6 7 8 9 10 11 12 13 13-1 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

Հ.Գ. «Սևան Ստարտափ Սամիթ-2018»-ի ընթացում ծանոթացած տղաները միասին կատարում են «The White Stripes» խմբի հանրահայտ «Seven Nation Army»-ն: Նվագողները՝ Վարդան(կիթառ), Արտյոմ(հարվածային), Միշա(կաստրուլյա), Նարեկ(բահ), Հայկազ(փայտ):

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register