Ինչպես չեզոքացնել կեղծ լուրերը

81b22090997517ac847979e73311ea5e (1)

Պրոպագանդայի և մանիպուլյացիայի շրջանում ֆեյքային նորությունները կարող են նպատակաուղղված փոփոխել մեր դիրքորոշումները: Որպես արդյունք, մենք ճշմարիտ ենք համարում այն, ինչը իրականում սուտ է:

Կլիմայի փոփոխությունները սու՞տ են, իսկ պատվաստումները ավելի վնա՞ս են բերում քան օգուտ: Մեր հասարակությունում շատ «հրատապ» լուրեր հակասական են: Շատ հաճախ մասնագետների հանդիպումները ավարտվում են բանավեճերով, որտեղ ամեն կողմ կարծում է, որ ինքը ճիշտ է:

Խնդիրը նրանում է, որ մի մասը հիմնվում են գիտական փաստերի վրա, իսկ մյուսները համոզված են, որ իրենց փաստարկները ավելի իրական են: Իրենց աշխարհայացքը նախընտրում է այլ ճշմարտություն, որը ծնվել է պրոպագանդայի արդյունքում կամ ֆեյքային նորություններով, որոնց դժվար է ստի մեջ մեղադրել:

Քեմբրիջի համլասարանի դասախոս Սանդեր վան դեր Լինդենը և իր թիմը փորձում են գտնել կեղծ հայտարարությունների ազդեցությունը թուլացնելու միջոցներ: Նրանց գաղափարը նրանում է, որ կարելի է հոգեբանական պատվաստումներ անել, չէ որ, վակցինացիայի ժամանակ օրգանիզմը պիտի պայքարի վտանգավոր աշտածինի թույլ տեսակի հետ, որպեսզի պաշտպանական մեխանիզմներ զարգանան:

Հենց այս լոգիկայով էլ շարժվում էին սոցիոլոգները: Բայց իրենց դեպքում վակցինայի դերում էր կեղծ նորությունների մասին նախազգուշացումը: Այս ռազմավարության արդյունավետությունը ստուգելու համար 2167 մասնակիցների հայացքներ են ուսումնասիրվել; Փոքր վարձատրության դիմաց դասախոսը առաջարկում էր մադրկանց պատասխանել հարցերի: Նրանց էին ներկայացվում երկու հակասական տեսակետ եղանակի փոփոխության վերաբերյալ: Ըստ առաջին տեսակետի գլոբալ տաքացում տեղի է ունենում իրականում, իսկ գիտնականների միջև կա կոնսենսուս անթրոպոգեն կլիմայական փոփոխությունների մասին: Ըստ երկրորդ տեսակետի, հազարավոր գիտնականներ համոզված են հակառակում, և, հետևաբար,  ոչ մի կոնսենսուս չկա; Եվ՛ մինչև ցուցադրությունը, և՛ դրանից հետո մասնակիցները նշում էին իրենց վերաբերմունքը այն մասին, թե ինչպիսին է գիտական համագործակցությունը այդ թեմայի շուրջ:

Ինչպես և ակնկալվում էր, ներկայացված փաստերը մասնակիցների վերաբերմունքի վրա ազդեցություն ունեցան: Եթե նրանք հանդիպում էին իրական փաստերի մասին տեղեկությանը, ապա գիտնականների համաձայնության մասին նրանց կարծիքը մոտ 20%-ով ավելի բարձր էր դառնում, իսկ կեղծ ինֆորմացիային հանդիպելիս նրանց հավատը գիտական կոնսենսուսի մասին նվազում էր 9%-ով:

Հետաքրքիր է նաև այն, որ որոշ մասնակիցների ցույց էին տալիս երկու հաղորդագրությունն էլ: Պարզվեց, որ եթե կեղծ հաղորդագրությունը հաջորդում է ճշտին, ապա այն չեղյալ է համարում ճիշտ տեղեկության դրական արդյունքները:

Եթե գիտնականները տեղեկությունների տարածման արանքում հայտարարություն էին տեղադրում, որ կարող են կեղծ նորությունների հանդիպել, ապա ճշտի դրական ազդեցությունը պահպանվում էր: Իսկ եթե կեղծ նորությունները բացահայտում էին ինչ-որ փաստերով, ապա ազդեցությունը ավելի մեծ էր լինում:

Այս քաղաքականությունը լավ արդյունք ունեցել թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետակնանների, թե՛ անկուսակցական մարդկանց հարցումների ժամանակ: Սա նշանակում է, որ հասարակությանը նախապես տեղեկացնելով կեղծ նորությունների մասին, կարելի է նրանց ավելի քիչ խոցելի դրաձնել այդ հարցի վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Տիգրանուհի Գրիգորյան

Նյութի սկզբնաղբյուրը՝ Scinexx

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register