ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎԸ

cover

ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրըմեկնարկ տվեց երկշաբաթյա հեծանվարշավի։ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինն իր հեծանվային շրջագայությունը սկսեց Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից:

1

Երկու շաբաթվա ընթացքում նա կանցնի Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու կավարտի հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Ճանապարհին Արիանան կանգառներ կանի Ադանա, Սիս, Այնթապ, Տարսոն, Ուրֆա, Դիարբեքիր, Վան, Բայազետ և Մակու բնակավայրերում: Մինչ այս Արիանան արդեն բարձրացել է Արարատ ու Դարամանդ լեռները, շատ հաճախ է ճամփորդում Հայաստանում և Արցախում, բայց սա առաջին անգամն է, երբ մենակով հեծանվարշավ կունենա։

2

Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 5,500 ԱՄՆ դոլարը կծառայի 6 գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։ Այս հեծանվարշավի օգնությամբ Արիանա Կաոիլին ուզում է նաև ուշադրություն հրավիրել կանանց ուժի և նպատակասլացության վրա՝ փորձելով կարծրատիպեր կոտրել։

Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավին կարելի է միանալ #bike4coaf հեշթեգով, նաև սեփական ներդրումը կատարել հետևյալ հղմամբ:

3

4

5

6

7

8

9

10

11

12

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register