ԾԵՐ ՍԻՆՅՈՐԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸ ԻՏԱԼԻԱՅՈւՄ

ddddd

Իտալիայի 2015-16 թթ. առաջնության ավարտից 3 տուր առաջ, 2:1 հաշվով հաղթելով Ֆլորենցիայում, «Յուվենտուսը» հավաքելով 85 միավոր  իր համար ապահովեց առաջին հորիզոնականը: Նրա հիմնական մրցակիցը՝ «Նապոլին»  (73) 35-րդ տուրում պարտվելով «Ռոմային»(71)`  զրկվեց առաջին հորիզոնականի համար պայքարելու անգամ տեսական հնարավորությունից:  Ընթացիկ մրցաշրջանը թուրինյան ակումբը անհաջող էր սկսել: 9-րդ տուրից հետո վաստակելով ընդամենը 12 միավոր, նա 11 միավորով հետ էր մնում առաջատար «Ռոմայից»: «Ծեր Սինյորայի» կազմը մեծապես փոխվել էր, հատկապես գլխավոր դերակատարների՝ Կառլոս Տևեսի, Անդրեա Պիրլոյի, Արթուրո Վիդալի հեռանալուց հետո: Թիմում նոր առաջատարների հաստատվելու և թիմի խաղը ձևափոխելու գործընթացը սկսվեց  փոքր-ինչ ուշացումով` նաև վնասվածքների պատճառով:  Պաուլո Դիբալան,  Սամի Խեդիրան, Մարիո Մանջուկիչը կարողացան փոխել խաղը և դժվար պահերին առաջ տանել թիմին:  Անուրանալի էր նաև հնաբնակների՝ Ջանլուիջի Բուֆոնի,  Ջորջիո Կյելինիի և Կլաուդիո Մարկիզիոյի վաստակը ընդհանուր հաջողությունում: Առայժմ «Յուվենտուսն» ընդամենը 4 պարտություն է կրել, դրանք բոլորն էլ առաջին երկու ամսվա ընթացքում: Հոկտեմբեր 28-ից սկսած «Յուվենտուսն» անպարտելի է ներքին մրցասպարեզում: Այս խաղաշրջանում հիասքանչ հանդես եկող,«Նապոլին»` փետրվարի 13-ին «Յուվենտուսի» հետ արտագնա խաղում պարտվելուց հետո  հայտնվեց անհաջողությունների ոլորապտույտում: Մաուրիսիո  Սարիի թիմը կորցրեց միավորների կուտակած պաշարը և միայն ապրիլին` երեք պարտություն կրեց:                                                                                                         «Յուվենտուսը» իր պատմության ընթացքում 32-րդ անգամ է նվաճում Իտալիայի չեմպիոնի կոչումը: Այս ցուցանիշով «Յուվենտուսը» բացարձակ առաջատար է: Երկրորդ տեղը միմյանց միջև կիսող «Միլանն» ու «Ինտերը» 18-ական անգամ են դարձել չեմպիոն: Թուրինը ներկայացնող ակումբը կրկնեց 1930-35 թվականների յուրատեսակ նվաճումը՝   5-րդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն: Մաքսիմիլյանո Ալեգրիի թիմին եթե հաջողվի  մայիսի 21-ին «Միլանի» հետ կայանալիք պայքարում նվաճել Իտալիայի գավաթը, ապա «Յուվենտուսը» կսահմանի  նոր բացարձակ ռեկորդ: Իտալիայում դեռ որևէ թիմի չի հաջողվել երկու տարի անընդմեջ դառնալ չեմպիոն և գավաթակիր:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register