ՇԱԽՄԱՏ. ԱՐԱԳ ԵՎ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ» ԲԵԼԳԻԱՅՈւՄ

12

Այսօր՝ հունիսի 12-ին, Բելգիայի Լյովեն քաղաքում մեկնարկում է «Grand Chess Tour»-ի առաջին սուպերմրցաշարը, որը երկու մասից է բաղկացած լինելու՝ արագ և կայծակնային շախմատի մրցաշարերից: Տասը մասնակիցների թվում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև.

Շախմատիստ Վարկանիշ (Արագ շախմատի) Վարկանիշ (Կայծակնային)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2822 2817
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 2813 2878
Լևոն Արոնյան (Հայաստան) 2795 2809
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 2789 2831
Անիշ Գիրի  (Հոլանդիա) 2779 2799
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) 2777 2837
Շահինյար Մամեդյարով (Ադրբեջան) 2766 2757
Ուեսլի Սո (ԱՄՆ) 2763 2856
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 2753 2818
Սերգեյ Կայակին(Ռուսաստան) 2743 2816

Արագ շախմատի մրցաշարը կայանալու է հունիսի 12-14-ը, կայծակնայինը՝ 15-ին և 16-ին: Առաջին մրցաշարում հաղթանակի դեպքում տրվում է 2, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր, իսկ արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար 1 միավոր, ոչ-ոքիի դեպքում 0.5 միավոր: Վերջնական հաղթողը որոշվելու է երկու մրցաշարերում հավաքած գումարային միավորների  հիման վրա: Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 150 հազար դոլար: Պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 16.00-ին, ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել այստեղ:

13

Ավելացնենք, որ «Grand Chess Tour»-ի հաջորդ մրցաշարերը կայանալու են Փարիզում(հունիս), Սենթ Լյուիսում(օգոստոս) և Լոնդոնում(դեկտեմբեր):

Լուսանկարը՝ grandchesstour.org-ի 

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register