ՄԱԳՆՈւՍ ԿԱՐԼՍԵՆԸ ՄԵՂԱԴՐՈւՄ Է ՌՈւՍ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈւԹՅԱՆ ՄԵՋ

cover

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի և ադրբեջանցի շախմատիստ Շահինյար Մամեդյարովի պարտիայի արդյունքը Ստավանգերի (Նորգեվիա) մրցաշարում կարող էր կանխորոշված լինել:

1abzac

«Գիտեմ, որ նախկինում Մամեդյարովն ու Կարյակինը մրցաշարերին պայմանավորված պարտիաներ են խաղացել: Եթե պարզվի, որ այստեղ էլ է նույնը տեղի ունեցել, չեմ զարմանա: Թեև չունեմ որևէ ապացույց: Հնարավոր է, որ արժե ավելի ուշադիր ուսումնասիրել այն պարտիաները, երբ պայքարում են մտերիմ ընկերները»,- նորվեգացի գրոսմայստերի խոսքերը  մեջբերում է «lenta.ru»-ն` հղում անելով «TV2» հեռուստաալիքին:

2-3aranq

Նորվեգացի շախմատիստի խոսքերին հակադարձելով` Կարյակինը հայտել է, որ որևէ պայմանավորվածություն չի եղել, թեև շատ մտերիմ է Մամեդյարով հետ: Նշենք, որ մրցաշարի երրորդ տուրի Մամեդյարով-Կարյակին պարտիան 28-րդ քայլում ավարտվել է խաղաղ արդյունքով:

Ավելացնենք, որ այսօր տեղի է ունենալու Ստավանգերի սուպերմրցաշարի եզրափակիչ տուրը: Վերջին` 9-րդ տուրից առաջ 4-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հիկարու Նակամուրան(ԱՄՆ), Մագնուս Կարլսենը(Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան(ԱՄՆ) և Ուեսլի Սոն(ԱՄՆ):  Լևոն Արոնյանը(Հայաստան), Շահինյար Մամեդյարովը(Ադրբեջան) և Վիշվանաթան Անանդը(Հնդկաստան) ունեն 3.5-ական միավոր, Սերգեյ Կարյակինը(Ռուսաստան)` 3 միավոր, իսկ Մաքսիմ Վաշյե- Լագրավը(Ֆրանսիա)` 2.5 միավոր: 1.5 միավոր ունի Դին Լիժենը(Չինաստան), ով, սակայն, հեծանվից անհաջող վայր ընկնելու և ձեռքը կոտրելու պատճառով դադարեցրել է մասնակցությունը սուպերմրցաշարին և երրորդ տուրից հետո չի մասնակցում պարտիաներին: Առաջին երեք տուրերում նրա անցկացրած պարտիաների արդյունքները չեն հաշվարկվում:

9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի զույգերն են`

Վաշյե Լագրավ – Կարլսեն

Կարուան – Սո

Կարյակին – Անանդ

Արոնյան – Նակամուրա

Պարտիաներին ընթացքին կարող են հետևել այստեղ`

Աղբյուրը՝ www.chessbomb.com

Գարեգին Ալեքսանյան 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register