«ՈՍ­ԿԻ Ո­ՐՈ­ՆՈՂ­ՆԵ­ՐԻ» ՀԱ­ՎԱՔ ՌԻՈ­ՅՈՒՄ

7

Բրա­զի­լիա­յի մայ­րա­քա­ղաք Ռիո­յում կա­յա­նա­լիք ա­մա­ռա­յին օ­լիմ­պիա­կան 31-րդ ­խա­ղե­րին հաշ­ված օ­րեր են մնա­ցել։ Տար­վա գլխա­վոր մար­զա­կան ի­րա­դար­ձութ­յու­նը մեկ­նար­կե­լու է օ­գոս­տո­սի 5-ին՝ հան­րա­հայտ «Մա­րա­կա­նա» ստա­դիո­նում: Օ­լիմ­պիա­դա­յի փակ­ման ա­րա­րո­ղութ­յու­նը կա­յա­նա­լու է օ­գոս­տո­սի 21-ին։ 206 եր­կիր ներ­կա­յաց­նող  ա­վե­լի քան տա­սը հա­զար մար­զիկ՝  28 մար­զաձևում պայ­քար է մղե­լու  խա­ղարկ­վող մե­դալ­նե­րի 306 հա­վա­քա­ծո­ւի հա­մար։Հա­յաս­տա­նը մրցա­վայր է մեկ­նում 33 մար­զի­կով: Նրանք հան­դես են գա­լու 8 մար­զաձևում։ Ան­կախ Հա­յաս­տա­նի պատ­մութ­յան մեջ սա ռե­կոր­դա­յին թիվ է (1992 թվա­կա­նից սկսած ու­նե­ցել ենք  հա­մա­պա­տաս­խա­նա­բար 5, 32, 27, 18, 25, 24 մար­զիկ­նե­րից բաղ­կա­ցած ընտ­րա­նի­ներ): Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի դրո­շա­կա­կի­րը Ռիո­յում՝ ե­րի­տա­սարդ լո­ղորդ Վա­հան Մխի­թար­յանն է լի­նե­լու։ Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի մարմ­նա­մար­զութ­յան մրցա­շա­րում  Հա­յաս­տանն ա­ռա­ջին ան­գամ կին ներ­կա­յա­ցու­ցիչ է ու­նե­նա­լու: Մեր եր­կիրն Օ­լիմ­պիա­դա­յում ներ­կա­յաց­նե­լու է Հու­րի Գե­բեշ­յա­նը: Օ­լիմ­պիա­կան ոս­կու հա­մար  ա­ռա­ջի­նը մրցա­պայ­քա­րի է դուրս գա­լու ձյու­դոիստ Հով­հան­նես Դավթ­յա­նը: Նրա ե­լույ­թը նա­խանշ­ված է օ­գոս­տո­սի 6-ին, Երևա­նի ժա­մա­նա­կով 17:00-ին: Օ­գոս­տո­սի 6-ին, 17:30 ե­լույթ են ու­նե­նա­լու  մարմ­նա­մար­զիկ­ներ Հա­րութ­յուն Մեր­դին­յա­նը և Ար­թուր Դավթ­յա­նը, 18:00-ին՝ բռնցքա­մար­տիկ Ար­թուր Հով­հան­նիս­յա­նը (49 կգ): Օ­գոս­տո­սի 7-ին, 16:45-ին նա­խանշ­ված է Հու­րի Գե­բեշ­յա­նի(մարմ­նա­մար­զութ­յուն) ե­լույ­թը, 18:45-ին՝ բռնցքա­մար­տիկ Վլա­դի­միր Մար­գար­յա­նի(69 կգ) մրցա­մար­տը: Օ­գոս­տո­սի 8-ին՝ 16:00-ին մեկ­նար­կե­լու է հրաձ­գութ­յան մրցա­շա­րը, Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նե­լու է Հրա­չիկ Բա­բա­յա­նը, 18:00-ին՝ բռնցքա­մար­տիկ Ար­թուր Հով­հան­նիս­յա­նը,իսկ ժա­մը 19:00-ին՝ բռնցքա­մար­տիկ Վլա­դի­միր Մար­գար­յանն  են ռինգ դուրս գա­լու: Ժա­մա­նա­կագ­րութ­յուն շա­րու­նա­կութ­յու­նը կներ­կա­յաց­նենք «Ճամ­փոր­դի» հա­ջորդ հա­մա­րում:Հի­շեց­նենք, որ վեր­ջին ան­գամ Հա­յաս­տա­նը Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում ոս­կե մե­դալ է նվա­ճել 20 տա­րի ա­ռաջ: ԱՄՆ-ի Ատ­լան­տա քա­ղա­քում հայ ըմ­բիշ Ար­մեն Նա­զար­յա­նին հա­ջող­վեց  նվա­ճել օ­լիմ­պիա­կան ոս­կի: Լիա­հույս ենք, որ այս տա­րի մեր պատ­վի­րա­կութ­յու­նը 20-ամ­յա ընդ­մի­ջու­մից հե­տո  Հա­յաս­տան կվե­րա­դառ­նա ոս­կե ա­վա­րով:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register