ԱՇ­ԽԱՐՀՆ ԱՆ­ՑԱԾ ՇԱ­ԲԱԹ

10

Մի­ջազ­գա­յին հան­րութ­յունն ան­ցած շա­բաթ ևս­ ու­շի-ու­շով հետևում էր ՊՊԾ գն­դի գրա­վու­մից հե­տո Երևա­նում  ստեղծ­ված ար­տա­ռոց ի­րա­վի­ճա­կին: Շուրջ եր­կու շա­բաթ շա­րու­նակ­վող լար­ված ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հան­գու­ցա­լուծ­մա­նը շա­տերն էին սպա­սում: Ոս­տի­կան­նե­րի և ցու­ցա­րար­նե­րի  «ջրե­րը» , ինչ­պես  ա­սում են, նույն առ­վով չհո­սե­ցին: Օ­րեն­քի պա­հա­պան­նե­րի կող­մից քա­ղա­քա­ցի­նե­րի հան­դեպ կի­րառ­ված ան­հա­մա­չափ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը տա­րա­տե­սակ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի տե­ղիք տվե­ցին:  Նախ ԱՄՆ-ն, ա­պա նաև ԵՄ-ն խս­տո­րեն դա­տա­պար­տե­ցին մար­դու և քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վունք­նե­րի խախտ­ման դեպ­քերն ու լրագ­րող­նե­րի նկատ­մամբ կի­րառ­ված, ծա­վա­լա­յին ա­ռու­մով  ան­նա­խա­դեպ բռնութ­յուն­նե­րը: Նրանք ող­ջու­նե­ցին և միա­ցան ՄԻՊ Ար­ման Թա­թո­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին: Անդ­րա­դառ­նա­լով  մար­դու և քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի կո­պիտ խախտ­ման դեպ­քե­րին, օմ­բուդս­մե­նը հան­դես ե­կավ  ծա­ռա­յո­ղա­կան քննութ­յուն­ներ վա­րե­լու  իշ­խա­նութ­յուն­նե­րին ուղղ­ված կո­չով: Իսկ երբ ա­զատ ար­ձակ­վեց  «Աս­պա­րեզ» ա­կում­բի ղե­կա­վար Լ­ևոն Բար­սեղ­յա­նը, ՀՀ­-ում ԱՄՆ դես­պան Ռի­չարդ Միլսն ան­ձամբ գնաց նրան տե­սակ­ցութ­յան:

Շա­բաթ օ­րը ԱԱԾ-ն ­ներ­կա­յաց­րեց վերջ­նա­գիր, ըստ ո­րի  ցու­ցա­րար­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դա­դա­րեց­ման  ող­ջա­միտ ժա­մա­նա­կա­հատ­ված սահ­ման­վեց շա­բաթ օ­րը, ժա­մը 17: 00-ը: Նշված ժա­մա­նա­կը սպառ­վեց, սա­կայն ու­ժա­յին­նե­րը չդի­մե­ցին գրո­հի: «Սաս­նա ծռե­րին» ա­ջակ­ցող ցու­ցա­րար­նե­րը ևս զսպ­վա­ծութ­յուն ցու­ցա­բե­րե­ցին: Չգնա­լով բախ­ման, նրանք խա­ղաղ երթ անց­կաց­րին Երևա­նի փո­ղոց­նե­րում: Իսկ ար­դեն ե­րե­կո­յան՝ Բաղ­րամ­յան պո­ղո­տա­յում հա­ջող­վեց կան­խել նաև  ցու­ցա­րար­նե­րից մե­կի ինք­նահր­կիզ­ման փոր­ձը: Եվ­րա­միութ­յու­նը, ԵԱՀԿ-ն և մի­ջազ­գա­յին մի շարք կազ­մա­կեր­պութ­յուն­ներ իշ­խա­նութ­յուն­նե­րին և ցու­ցա­րար­նե­րին հոր­դո­րե­ցին զերծ մնալ բռնութ­յուն­նե­րից և հար­ցե­րը կար­գա­վո­րել երկ­խո­սութ­յամբ: Կի­րա­կի վաղ ա­ռա­վոտ­յան, օգտ­վե­լով զին­յալ­նե­րի քնած լի­նե­լու հան­գա­ման­քից, պա­տան­դառ­ված բու­ժաշ­խա­տող­նե­րը կա­րո­ղա­ցան անն­կատ դուրս գալ ՊՊԾ գն­դի տա­րած­քից: Ո­րոշ ժա­մա­նակ անց ի­րենց ա­ռա­քե­լութ­յու­նը հա­մա­րե­լով ա­վարտ­ված՝ երկ­խո­սութ­յան կո­չով հան­դես ե­կավ «Սաս­նա ծռեր» խմբա­վոր­ման ղե­կա­վար Վա­րու­ժան Ա­վե­տիս­յա­նը: Ըստ էութ­յան լար­վա­ծութ­յան հան­գու­ցա­լու­ծու­մը երկ­խո­սութ­յամբ՝ թե՛ զին­յալ­նե­րի, թե՛ իշ­խա­նութ­յուն­նե­րի, թե՛ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հա­մար  գտնված միակ «ոս­կե մի­ջինն» էր:

***

Իսկ նույն այդ ըն­թաց­քում աշ­խար­հում մի շարք հի­շար­ժան ի­րա­դար­ձութ­յուն­ներ տե­ղի ու­նե­ցան: Հի­լա­րի Քլին­թոնն ան­ցած շա­բաթ պաշ­տո­նա­պես ա­ռա­ջադր­վեց ԱՄՆ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու՝ Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յու­նից: Հա­մա­պա­տաս­խան ո­րո­շումն ըն­դուն­վեց Ֆի­լա­դել­ֆիա­յում՝ Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յան հա­մա­գու­մա­րում: Այս­պի­սով, ԱՄՆ պատ­մութ­յան մեջ ա­ռա­ջին ան­գամ նա­խա­գա­հի պաշ­տո­նին ա­ռա­ջադր­վեց կին թեկ­նա­ծու: Նա­խա­գահ Օ­բա­ման գո­վես­տի անս­պառ խոս­քեր շռայ­լեց Հի­լա­րիի հաս­ցեին, նշե­լով, որ նա բո­լո­րից լավ կա­րող է ղե­կա­վա­րել եր­կի­րը:

Հու­լի­սի 29-ին Քլին­թո­նը ծրագ­րա­յին ե­լույթ ու­նե­ցավ ԱՄՆ դե­մոկ­րատ­նե­րի հա­մա­գու­մա­րում: Ա­մե­րի­կա­ցի­նե­րի շուրջ 71%-ը դրա­կան ըն­կա­լե­ցին Հի­լա­րի Քլին­թո­նի ե­լույ­թը: Հա­մե­մա­տութ­յան հա­մար նշենք, որ Դո­նալդ Թրմա­փի ե­լույ­թին դրա­կան էր ար­ձա­գան­քել ա­մե­րի­կա­ցի­նե­րի 57%-ը: Հարց­ված­նե­րի 82%-ը վստահ են Քլին­թո­նի ղե­կա­վար­ման կա­րո­ղութ­յուն­նե­րի հար­ցում, իսկ Թրամ­փի ա­ռաջ­նոր­դութ­յան նե­րու­ժին հա­վա­տում է բնակ­չութ­յան 73%-ը: Ընդ ո­րում, հարց­ված­նե­րի 60%-ը նշել են, որ ա­վե­լի հակ­ված են ա­ջակ­ցե­լու Քլին­թո­նին: Հի­շեց­նենք, որ ԱՄՆ-ում նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը նշա­նակ­ված են նո­յեմ­բե­րի 8-ին:

***

Հու­լի­սի 26-31-ը Լե­հաս­տա­նի Կրա­կով քա­ղա­քում «Կա­թո­լիկ ե­րի­տա­սար­դութ­յան հա­մաշ­խար­հա­յին օ­րեր»-ի շրջա­նա­կում կազ­մա­կերպ­ված բա­ցօթ­յա պա­տա­րա­գից ա­ռաջ Հռո­մի Ֆրան­ցիս­կոս պա­պը հան­կար­ծա­կի ու­շագ­նաց է ե­ղել: Այ­դու­հան­դերձ, ա­րագ ուշ­քի գա­լով, Պա­պը ե­լույթ է ու­նե­ցել 185 երկ­րից ժա­մա­նած մոտ 2 մլն ­հա­վա­տաց­յալ­նե­րի ա­ռաջ: Թե ինչն ե­ղել Հռո­մի պա­պի ու­շագ­նա­ցութ­յան պատ­ճա­ռը, այդ­պես էլ պարզ չի դար­ձել:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register